Աստղագուշակ
Աստղաբանությունը (նաև աստղագուշակություն, ախտարք) հավատանքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը ենթադրում է տիեզերական մարմինների՝ (աստղերի, մոլորակների, գիսավորների և այլն) հատկությունների և շարժման ազդեցությունը երկրային իրականության՝ բնության, մարդու և մարդկային հանրության ճակատագրի վրա։ Ըստ գիտնականների, աստղագուշակությունը կեղծ գիտություն է և սնահավատություն է:
Աստղագուշակությունը հերմետիկ ուսմունք է, ի տարբերություն աստղագիտության, այն չի զբաղվում Տիեզերքի նյութական բաղադրամասի ուսումնասիրությամբ և ոչ էլ Երկրագնդի ու Տիեզերքի զուտ ֆիզիկական փոխհարաբերությունների հետազոտմամբ։ Հնագույն շրջանում, երբ գոյություն չուներ գիտելիքի դասակարգումն ու ստորաբաժանումը գիտությունների Աստղագուշակությունը ներքո ձևավորվում և զարգանում էին մի շարք գիտություններ և հատկապես՝ աստղագիտությունը, թվաբանությունը, տոմարագիտությունը, օդերևութաբանությունն ու բժշկությունը։