ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Ասում են, իբր Երկվորյակներն ամենահեղհեղուկ բնավորությունն ունեն: Իրականում նրանք ամենակայուն բնավորության տեր մարդիկ են և տանել չեն կարող ուզածդ միապաղաղություն: Եվ ամբողջ կյանքում Երկվորյակները հետևողականորեն խուսափում է հնամոլությունից և առօրեականից: Նա հաճախ տաղանդավոր է, հեշտ է ուսում առնում, և միշտ ձգտում է մի նոր բան էլ իմանալ: Ընդհանուր առմամբ հիանալի մարդ է և հասարակությունից սիրված: Բայց բավական է, որ նրան «կապեն» ինչ-որ պաշտոնի կամ տեղավորեն «պատկառելի» մարդկանց հետ աշխատելու, նրա հմայքի հետքն անգամ չի մնա. նա դառնում է ջղային, դյուրաբորբոք ու անհավասարակշիռ: Այս վիճակը շտկել կարելի է միայն մի ձևով. անմիջապես ազատել նրան:
ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՄԵՐԿՈՒՐԻ
Այս մոլորակը կառավարում է մեր մտավոր ունակությունները, ինտելեկտը, մարդկանց հետ շփումները: Ըստ դիցաբանության, Մերկուրին աստվածների բանբերն էր, առևտրի և գողության աստվածը: Մերկուրի մոլորակն ազդում է մեր՝ որոշումներ ընդունելու և շրջապատին մտքերը հաղորդելու կարողության վրա: Մերկուրին հովանավորում է փիլիսոփաներին, ճանապարհորդներին, գործարարներին, ինչպես նաև լրտեսներին և խաբեբաներին: Նա կառավարում է Երկվորյակներին՝ օժտելով նրանց անսպառ էներգիայով և գործնականությամբ, հաճախ օգնելով իրականացնելու ամենաֆանտաստիկ ծրագրերը:
ԲՈՒՅՍԸ՝ ԼԻԱՆԱ
Հավանաբար նկատել եք, որ ինչ-որ տնային բույսի հետ մերվել չի լինում, մյուսի համար ամեն ինչ կանեք, որ ձեր տանն ունենաք: Բանը նշանների համատեղման մեջ է: Բույսերից Լիանան Կենդանակերպի նշանով Երկվորյակներ է: Դա մի «ինքնագլուխ» բույս է, որն աճում է ցանկացած մթնոլորտում, ինչպիսին էլ այն լինի ձեր տանը: Ընդ որում չեք կարող լիանային համարել ոչ ընկեր, ոչ թշնամի: Բայց այն տանը պահել է պետք թեկուզ նրա համար, որ օգնում է հումորով ու թեթև նայել մռայլ իրականությանը: Հետևաբար, Լիանան հակացուցված է հումորի զգացումից զուրկ մարդկանց, քանի որ նյարդայնացնում է նրանց: Չգիտես ինչու, լիանան չի համակերպվում Աղեղնավորի հետ: Գուցե երկու լավատես արդեն շա՞տ են մի հարկի տակ:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինտերիեր. Երկվորյակներն անտարբեր չեն լավ գրքերի, զանազան մանր զարդարանքի նկատմամբ: Բացի այդ, նրանք գերված են հեռուստացույցով և ոչ մի անգամ այն անջատած չեք տեսնի նրանց տանը: Երկվորյակներն այդպիսով ձգտում են իրենց միշտ զգալ ինֆորմացիոն դաշտի ազդեցության ներքո: Երկվորյակների նախըտրած գույնը դեղինն է՝ լավատեսական և կենսական դեղինն ու բոլոր ոսկեգույն երանգները: Երկվորյակները համեմատաբար անտարբեր են խոհարարական հրաշագործությունների հանդեպ, և համադամասեր կամ որկրամոլ հազվադեպ է հանդիպում նրանց մեջ: Շատ կարևոր է, որ ընթրիքի ժամանակ Երկվորյակների հետ սրամիտ զրույցներ վարեք:
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՏՎԱԾԸ
Ձեռքերն են (հատկապես ափերը) և լեզուն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ՏՂԱՄԱՐԴ
Նրան սիրելը հեշտ է և հաճելի, թեև չարժե տրվել դրան անմնացորդ կրքով: Նա չի սիրում ավելորդություններ և լիրիկա: Սիրահարված լինի թե ոչ, նա միշտ պատրաստ է օգնության հասնել: Իր սիրեցյալին տղամարդ-Երկվորյակները շրջապատում է (ինչպես ցանկացած կնոջ) ռոմանտիկ մթնոլորտով՝ ոչ միշտ ըմբռնելով նրա սեռական պահանջմունքներն ու գրեթե երբեք ընդունակ չլինելով բավարարել դրանք: Երկվորյակները միշտ փնտրում են իրենց ոչ երկրային Երկվորյակներին, հետևաբար բավական շփվող են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում համարյա բոլոր կանանց նկատմամբ: Բայց դա չի նշանակում, թե Երկվորյակները հավատարիմ չեն: Որպես կանոն, այդ մտերմությունը սեքսի չի հասնում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԿԻՆ
Նրա մեջ կարծես մի քանի կին է ապրում միանգամից: Հակառակ թեթևսոլիկի նրա կերպարին, նրա վրա կարելի է հույս դնել, եթե ժամկետները չխախտի, իհարկե: Կին-Երկվորյակները կարող է ունենալ բազում ընկերներ, բայց նրանց երբեք չի հաջողվում հավասար կողակից գտնել: Նա չափազանց զգայուն է ու պատրաստ է լուրջ կապ ստեղծել, բայց հակված չէ մանրուքների մեջ մխրճվել: Պատահական կապերը միայն ֆիզիկական հաճույքին են ծառայում և հետք չեն թողնում: Եթե հաջողվի գտնել իր կողակցին, երկուսն էլ երջանիկ կարող են լինել: