Առողջություն

03.02.2021
5 սովորություն, որոնք վնասում են երիկամները դիտվել է 1308

5 սովորություն, որոնք վնասում են երիկամները

5 սովորություն, որոնք վնասում եներիկամները

Երիկամներն ամենակարևոր զույգ օրգաններից են, որոնք կատարում են օրգանիզմի համար կենսականորեն շաղ կարևոր ֆունկցիաներ` դուրս են բերում մեզը, մաքրում են արյունը, պահպանում են թթվւս-հիմնային բալանսը, արտազատում են հորմոններ ու կլանում են հանքանյութերը: Առանց երիկամների ճիշտ աշխատանքի, օր գանիզմը չի կարողանա լիարժեք աշխատել: Սակայն շատ քչերն են մտածում այն մասին, որը ամենօրյա սովորությունները կարող են օրգանիզմին հասցնել անուղղելի վնաս։

Ալկոհոլն ու ծխախոտը

Գիտնականներն արդեն բազմիցս ապացուցել են, որ ծխախոտն ու ալկոհոլը բացասական են ազդում մարդու առողջության վրւս: Նրանք վատաց- նում են երիկամների աշխատանքը, որոնք ստիպված են լինում եռակի շատ Լաշխատել, որպեսզի կարողանան օրգանիզմը ազատել տոքսիններից։

Քնի պակասը

Երիկամների հյուսվածքները վերականգնվում են գիշերային քնի ընթաց- քում: Եթե դուք հաճախակի եք ուշ քնում ու վաղ արթնանում, ապա վերականգ- նումը լիովին չի լինում, որն էլ ի վերջո կարող է հանգեցնել օրգանի աշխա- տանքի խանգարման:

Կոֆեինի մեծ քանակություն

Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումը, որը առկա է ոչ միայն սուրճի, այլ նաև մի շարք այլ ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ, վնասակար է ամ-բողջ օրգանիզմի համար: Երիկամների համար դա ավելի քան վնասակար է: Կը- ֆեինը օժտված է միզամուղ հատկություններով, այդ պատճառով ստիպում է երիկամներին աշխատել ավելի արագ ու առաջացնում է ծանրաբեռնվածություն:

Ոչ ակտիվ ապրելակերպը

Այսօր շատերը աշխատում են նստակյաց կենսակերպով, ինչի արդյունքում ֆիզիկական ակտիվության դեֆիցիտի հետրանքով, երիկամներում տեղի է ունենում գերբեռնվածություն: Այդ պատճառովվ, մասնագետները խորհուրդ են տալիս, արյան շրջանառությունը կարգավորելու համար, յուրաքանչյուր 1 ժամը մեկ կատարել մարզումներ:

Վիտամին B6-ի դեֆիցիտը

Երիկամների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ վիտամին B6-ի քանակությունը կազմում է մոտ 1,6-1,6 մգ կանաց համար և 2-2.2 մգ տղամարդու կանց համար։ Առավել շատ այն առկա է ցորենի սերմերի, սոյայի, սպանախի, բանանի, ավոկադոյի, ընկույզի, թեփի, հավի մսի, լյարդի ու ձկան մեջ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m