Առողջություն

04.02.2021
Մթերքներ, որոնք օգնում են իրենց «նմանակ» օրգանին դիտվել է 3635

Մթերքներ, որոնք օգնում են իրենց «նմանակ» օրգանին

Քչերի մտքով անցած կլինի, որ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը պետք է հասկանալ բառացի: Ձեզ ենք ներկայացնում 9 մթերք, որոնք նման են այն օրգաններին, որոնց համար նրանք օգտակար են:

Գազար - Աչք

Եթե գազարը լայնակի կտրատենք, ապա կտեսնենք, որ այն նման է մարդկային աչքին: Գազարի օգտակարությունն աչքերի համար անգնահատելի է: Եթե կանոնավոր կերպով գազար օգտագործենք, ապա տարեց հասակում տեսողության կորստի հավանականությունն է կնվազեցնենք:

Հունական ընկույզ - ուղեղ

Ամենևին էլ զարմանալի չէ, որ հունական ընկույզը մարդկային ուղեղ է հիշցնում, քանի որ ընկույզում պարուակվող օմեգա-3 ճարպաթթուներն ապահովում են ուղեղի նորմալ գործունությունը։

Նեխուր-ոսկորներ

Նեխուրի երկարավուն ցողունները հիշեցնում են ոսկորները։ Դրանցում պարունակում է կրեմնիումի մեծ քանակ, որը կարգավորում է ոսկորների հանքայնացումը։

Ավոկադո - արգանդ

Ավոկադոյի նմանությունը արգանդին ևս պատահական չէ։ Իր մեջ պարունակվող ֆոլաթթվի մեծ քանակությամբ, ավոկադոն օգնում է կանանց պահպանել վերարտադրողականությունը (ֆոլաթթուն նվազեցնում է արգադի պարանոցի դիսպլազիայի առաջացման ռիսկը):

Կակղամորթ(ոստրե) — արական սեռական գեղձ

Գիտնականները հավաստում են, որ կակղամորթները(ոստրե) դրական ազդեցություն են ունենում տղամարդու առողջության վրա, քանի որ նրանցում պարունակվում է ֆոլաթթու ու ցինկ:

Թուրինջ - կուրծք

Ցիտրուսային մրգերը պարունակում են, այսպես կոչված «լիմոնոիդներ»,որոնք կանխարգելում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:

Լոլիկն - սիրտը:

Կիսած լոլիկը կտրվածքով սիրտ է հիշեցնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դա ևս օրինաչափ է, քանի որ լիկոպինի պարունակության շնորհիվ լոլիկը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կարմիր գինի — արյուն Կարմիր գինին շատ նման է արյան: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու պոլիֆենոլներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են խոլեստերինից: Բացի այդ կարմիր գինին ջրիկացնում է արյունը՝ խոչընդոտելով արյան մակարդուկների առաջացումը։

Կոճապղպեղ – ստամոքս :

Այս արմատն օգնում է հաղթահարել սրտխառնոցը։ Այն պարունակում է գինգերոլ, որն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m