Առողջություն

13.01.2021
Անքնության դեմ բաղադրատոմս, որը նաև կօգնի արթնանալ թարմ ու լավ տրամադրությամբ դիտվել է 5436

Անքնության դեմ բաղադրատոմս, որը նաև կօգնի արթնանալ թարմ ու լավ տրամադրությամբ

Միլիոնավոր մարդիկ աշխարհում բախվում են այնպիսի խնդրի հետ, ինչպիսին հանդիսանում է անքննությունը։ Իսկ դա, որպես կանոն, բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։ Ներկայացնում ենք արդյունավետ մի միջոցի բաղադրատոմս, որը կվերականգնի առողջ քունն ու կօգնի ձեզ արթնանալ թարմ ու լավ տրամադրությամբ: Այս բաղադրատոմսը բաղկացած է միայն բնական բաղադրիչներից ու պատրաստվում է շատ պարզ ու արագ:

Բաղադրիչները`

  • 2 թ/գ մեղր
  • 1/4 թ/գ ծովի աղ
  • 1ճ/գ կոկոսի յուղ

Բոլոր այն օգտակար բաղադրիչները շատ արդյունավետ են և նրանք օգնում են թուլացնել ուղեղն ու մարմինը։ Բացի այդ, նրանց համադրությունը կօգնի նվազեցնել արտազատվող կորտիզոլի ազդեցությունը, որն էլ և հանդիսանում է անքնության հիմնական պատճառը:

Պատրաստման ու օգտագործման եղանակը`

1. Խառնեք կոկոսի յուղն ու մեղրը, որից հետո ավելացրեք ծովի աղը: Խառնեք ու վերցրեք 1 գդալ ստացված խառնուրդից ու խմեք ջրի հետ: 2. Կարող եք օգտագործել նաև մեղրն ու կոկոսի յուղը առանձին, որից հետո խմել 1 բաժակ ջուր։ Եվ վերջում լուծել աղը 1 բաժակ ջրի մեջ ու խմել: Եթե հանկարծ կարթնանաք գիշերվա ընթացքում, կարող եք նորից խմել այդ դեղամիջոցից, այն կօգնի կես ժամվա ընթացքում քնել։ Մեղրը, չնայած որ քաղցր է, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում է արագ քնել։ Իսկ կոկոսի յուղը սնուցում է օրգանիզմը էներգիայով ու առաջացնում է հագեցվածության զգացողություն, որը օգնում է խուսափել առավոտյան քաղցի զգացողությունից: Աղը օգնում է նվազեցնել սթրեսի հորմոնի մակարդակն ու ապահովում է էներգիայով։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m