Առողջություն

23.11.2020
Երիկամներն ամենակարևոր զույգ օրգաններից են դիտվել է 3230

Երիկամներն ամենակարևոր զույգ օրգաններից են

Միզապարկի ոչ ժամանակին դատարկումը

Մեզը չի կարելի օրգանիզմում երկար պահել, քանի որ դա վտանգավոր է։ Նման պահանջի առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես միզապարկը դատարկել, հակառակ դեպքում միզապարկում մեզի հաճախակի պահումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության ու միզարձակման պահպանման հետ կապված խնդիրների:

Նատրիումի ավելցուկ

Աղի ուտեստների սիրահարների մոտ կարող են առաջանալ առողջության հետ կապված մի շարք խնդիրներ, քանի որ աղը հանդիսանում է նատրիումի հիմնական աղբյուր և կարող է բացասաբար ազդել երիկամների վրա: Աղի չարաշահումը հանգեցնում է ջրաղային փոխանակության խանգարման, որի պատճառով էլ երիկամները կարող են չհաղթահարել իրենց առջև դրված խնդիրը։ Հասուն մարդու օրական անհրաժեշտ աղի նորման ամարվում է մինչև 5-6 գրամ(1 թ/գ): Բացի այդ հարկավոր է հաշվի առնել, որ աղը մեծ քանակությամբ առկա է նաև շատ մթերքներում, այդ պատճառով չի կարելի ուտեստները առատ համեմելաղով, քանի որ դա կարող է արդեն վնասակար լինել մարդու առողջության համար։

Սխալ դիետաները

Շատ խիստ դիետաները, որոնք ակտիվ այրում են ճարպը, խախտում են օրգանիզմի բնական բալանսն ու բացասական են ազդում երիկամների վրա: Այսինքն երիկամները երկակի հարված են ստանում, քանի որ ֆիլտրում են արյունը խախտված բալանսով ու չեն ստանում օգտակար նյութեր:

Չափից շատ սպիտակուցներ

Օրգանիզմում առկա բոլոր ավելորդ սպիտակուցները այնտեղից դուրս են գալիս երիիկամների օգնությամբ։ Սպիտակուցներն ու նրա քայքայման հետևանքով առաջացած մթերքները ավելացնում են երիկամների ծանրաբեռնվածությունը:Իսկ երբ երիկամները չեն կարողանում այդ նյութերը քարեր: օրգանիզմից դուրս բերել, արդյունքում երիկամներում կարող են առաջանալ։

Քիչ ջուր

Խմեք մաքուր չգազավորված ջուր և կնկատեք, թե ինչպես է օրգանիզմը սկսում ավելի լավ աշխատել, քանի որ հենց ջուրն է օրգանիզմից դուրս բերում բոլոր վնասակար նյութերը:Այսինքն ջուրը պարզապես անհրաժեշտ է երիկամների և մնացած օրգանների ճիշտ աշխատանքի համար։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m