Առողջություն

14.05.2020
Ծխելու վնասի մասին դիտվել է 726

Ծխելու վնասի մասին

Ծխախոտը առաջին անգամ Եվրոպա է բերվել Ամերիկայից XV դարի վերջին ու ապշեցուցիչ արագությամբ տարածվել ամբողջ աշխարհում: Ծխախոտի (табак) անունը, հնարավոր է, որ ծագել է Սան-Դոմինգոյի Տաբակո նահանգի անունից:

Թեև համարյա բոլոր ծխողները պարզ գիտակցում են, որ ծխելը վնասակար է, բայց նրանք լրիվ չեն պատկերացնում օրգանիզմի վրա ծխախոտի թողած վնասակար ազդեցությունը: Եվ քանի որ ծխախոտի վնասակար ազդեցումյունը անմիջապես չի արտահայտվում, ինչպես, օրինակ, ալկոհոլինը, ապա շատերը լիովին չեն գիտակցում ծխելու վնասը:

Մինչդեռ ծխախոտի ծուխը մի թույն է, որ մարդն իր կամքով մտցնում է օրգանիզմի մեջ, և այդ պատճառով էլ չծխելը կախված է մարդու կամքից:

Շատերը պնդում են, թե ծխելը ուժեղացնում է մտավոր էներգիան, բարձրացնում է աշխատունակությունը, հանգստացնում է ներվային սիստեմը: Այդ մարդիկ չափազանց մոլորվում են: Ժամանակակից բժշկական ուսումնասիրությունները կատեգորիկ կերպով և անվերապահորեն ժխտում են այդ փաստարկները: Դեռ ավելին, ծխախոտը վնասակար ներգործություն է ունենում առանց բացառության մարդու բոլոր օրգանների վրա, տանում է դեպի հիվանդացումների աճ, իջեցնում է մարդկանց աշխատունակությունը և ստեղծում է ներվային սիստեմի կարծեցյալ հանգստություն:

Ծխելիս ծխախոտից անջատվում են մի շարք վնասակար նյութեր' նիկոտին, պիրիդին, կապտաթթու, ածխածնի օքսիդ (ծխագազ), ածխաթթու, ծծմբաջրածին, ամյակ, ազոտ, եթերային յուղ և այլն: Պիրիդինը ծխողների մոտ առաջացնում է առավոտյան հազ, գրգտում է կոկորդի, լեզվի և աչքերի լորձաթաղանթները: Ածխածնի օքսիդը (ծխագազը), որը ծխախոտի ծխի մեջ պարունակում է մինչև 8%-ի չափով, առաջացնում է սակավարյունություն և գլխացավեր, սրտախառնություն, ֆիզիկական թուլություն (ծխագազից թունավորվելու երևույթ):

Ծխախոտի թունդ լինելը կախված է նրա մեջ ամենաթունավոր նյութի' նիկոտինի պարունակության քանակից: Ամենից շատ նիկոտին է պարունակում մախորկան: Ծխախոտի տերևի մեջ կա մինչև 9 տոկոս նիկոտին։ Նիկոտինի մեկ կաթիլն սպանում է շանը, իսկ մեկ կաթիլի հոտը' աղավնուն: Իր թունավորությամբ նիկոտինը հավասար է կապտաթթվին (синильная кислота): Մաքուր նիկտտինի 0,1 գրամը մահացու է մարդու համար: Այդքան նիկոտին կա 20 ծխախոտի մեջ: Բալց քանի որ այդ թունավոր նյութը աստիճանաբար է մտնում մեջ, ապա մահացու թունավորում տեղի չի ունենում: Սակայն հայտնի է դեպք, երբ մարդ 12 ժամում ծխելով 12 սիգար և 20 ծխախոտ, մահացել է:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m