Բույսեր

26.05.2020
Ամարիլիս դիտվել է 1174

Ամարիլիս

Ամարիլիսը գեղեցիկ ծաղկող սոխազգի բույս է: Ծաղիկները խոշոր են, հոտավետ: Կարող են լինել սպիտակ, կարմիր, միագույն կամ շերտավոր ծաղիկներով, որոնք նստում են բարձր ծաղկակալի վրա մեկական կամ 2 - 4 ական հատ: Հարավում բաց հողի սովորական պայմաններում ամարիլիսը ծաղկում է ապրիլ կամ մայիս ամսին, իսկ սենյակում կարող է ծաղկել նաև հունվարին-փետրվարին:

Չորանալուց հետո ծաղկացողունները կտրում հեռացնում են, իսկ սոխուկներով ծաղկամանները ձմռանը պահում են չոր սենյակում ` 10 աստիճան տաքության պայմաններում: Ձմռան վերջում սոխուկները պահում են 20 աստիճան տաքության պայմաններում:

Գարնանը, հենց որ սկսում են ծաղկացողունները ծլել, ծաղկամանները դնում են պատուհանների գուգին, օգտակար է այդ ժամանակ ծաղկամանի հողի վերին շերտը փոխարինել սննդարար հողով: Բույսերը վերատնկում են 2 – 3 տարին մեկ անգամ և միայն ծաղկելուց։

Վերատնկելիս փոքրիկ սոխուկներն անջատում են, որոնք հեշտությամբ են արմատախիլ լինում: Ծաղկամանների մեջ տնկում են մեկական սոխուկ, ծաղկամանի 2/3-ի բարձրությամբ: Ամարիլիսը աճեցնում են նաև սերմով:

Բույսի հանգստի շրջանում այն չեն ջրում: Ջրել սկսում են նոր ծիլերի հայտնվելուց հետու։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m