Բույսեր

03.02.2021
Ձնծաղիկ դիտվել է 1050

Ձնծաղիկ

Բազմամյա խոտաբույս է, պատկանում է շքանարգիզազգիների ընտանիքին: Արմատն առանցքային է, երկարավուն սոխուկով և արմատային մազմզուկներով, երկարավուն սոխուկը պատված է գորշ, փայլող թեփուկներով: Տերևները չորս հատ են, երկարավուն, երկար տերևապատյանով: Ծաղիկները 1-5 հատ են, խոշոր, մանուշակագույն կամ սպիտակ, հոտավետ կամ անհոտ: Ձնծաղիկը ծաղկում է փետրվարի վերջից մինչև հունիսի վերջը:

Քիմիական բաղադրությունը: Սոխուկը պարունակում է ալկալոիդներ: Հայկական բժշկության մեջ ձնծաղիկն օգտագործել են ոսկրացավի, սեռական թուլության, հոդացավերի, քրոնիկ գլխացավի, նստանյարդի բորբոքման, սննդախանգար խոցերի, թարախակալված վերքերի, արգանդի ուռուցքների և խոցերի բուժման համար: 1. 5 գ ձնծաղիկի սոխուկը աղալ, հետը խառնել 5 գ կոճապղպեղ, 5 գ դաղձ: Այդ խառնուրդից օրը 3 անգամ 1-ական գ խմել` հոդացավերի, քրոնիկ գլխացավերի, ոսկրացավի, սեռական թուլությւսն, նստանյարդի բորբոքման բուժման համար:

Այդ սույն պատրաստուկը կարելի է քսելու ձևով օգտագործել սննդախանգար խոցերի և թարախակալված վերքերի բուժման համար: 2. Ձնծաղիկի սոխուկն աղալ, ոչխարի յուղով շաղախել և քսել թութքին, սննդախանգար խոցերին ու թարախակալված վերքերին` դրանց բուժման համար: 3. 5 գ ձնծաղիկի սոխուկը 5 գ յոթ եղբոր արյուն բույսի հետ աղալ և բակլայի ալյուրով ու ոչխարի յուղով շաղախել, ապա քսել բրդի վրա, դնել հեշտոցը` արգանդում եղած խոցերի, լորձաթաղանթի քերծվածքների և ուռուցքների բուժման համար: Սոխուկը լինում է սև, կարմիր և սպիտակ: Սևը և կարմիրը խիստ թունավոր են, սպիտակը` ոչ: Բժշկության մեջ օգտագործվել է սպիտակ սոխուկը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m