Հասմիկը գեղեցիկ ծաղկող, մշտադալար թուփ է, ծաղիկները սպիտակ են, հոտավետ, թավոտ և պարզ: Ծաղկաթափի շրջանում ծաղիկները կարմիր երանգ են ստանում:
Սենյակային պայմաններում բազմացնում են թավոտ արաբական և խոշորածաղիկ հասմիկներ:
Հասմիկը լուսասեր բույս է, որը աճեցվում է սենյակի արևոտ կողմում: Այն բազմացնում են անդալիսներով և կտրոններով: Արմատակալած կտրոնները տնկում են ծաղկամանների մեջ, որոնք լցված են լինում ու տերևահողային հողերի և խոշորահատիկ ավազի խառնուրդով ։
Հասմիկը պահանջում է պարբերական ջրում և սնուցում: