Բույսեր

30.07.2020
Ինչպես պահպանել ծաղկեփունջը դիտվել է 890

Ինչպես պահպանել ծաղկեփունջը

Թփից կտրած ծաղիկները նույնպես խնամք են պահանջում: Եթե ձեր հավաքած կամ գնած ծաղկեփունջը ճանապարհին թառամել է, ապա այն չպետք է դեն նետել: Տուն գալով նրանց ցողունների ծայրից մի փոքր կտրեք և ծաղկեփնջի ցողունները իջեցրեք գոլ ջրի մեջ: Այդ դեպքում ծա ղիկները կթարմանան և ձեռք կբերեն իրենց նախկին հմայքը:

Եթե ցանկանում եք ծաղիկներ հավաքել ձեր ալգուց, անտառից կամ դաշտից, ապա այդ արեք վաղ առավոտյան, որովհետև առավոտվա արևը չտեսած ծաղիկները ավելի երկար են պահվում: Գնելով ծաղիկներ, շտապեցեք դրանք ջրի մեջ դնել, այլապես ծաղիկները կկորցնեն իրենց նյութը և ջրի պակասությունից կթառամեն: Ծաղկամանի մեջ դնելիս ցողունները չպետք է կապել:

Ցողունների ծայրերը պետք է ամեն օր կես սանտիմետր կտրել, որպեսզի նրանք խոնավությունը լավ ծծեն: Ջուրը պետք է փոխել ամեն օր: Սենյակի ջերմաստիճանի ջրի մեջ օգտակար է ավելացնել կալիումի մի փոքրիկ բյուրեղ (բոլոր տեսակի ծաղիկների համար) կամ 1-2 թեյի գդալ շաքարավազ:

Քաղած ծաղիկները փչանում են ուժեղ արևից, շոգից և քամուց:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m