Բույսեր

08.06.2020
Կլիվիա դիտվել է 1564

Կլիվիա

Կլիվիան երկար հովհարանման մսալի տերևներով և գեղեցիկ վառ դեղնավարդագույն ու նարնջագույն ծաղիկներով բույս է, հաստ ծաղկացողուններով ծաղիկները գտնվում են տերևների միջև: Առատորեն ծաղկում է:

Խոշոր ծաղկեփնջերի մի ցողունի վրա լինում են մինչև 20 ծաղիկ: Ծաղկման շրջանում կլիվիան դնում են սենյակի լուսավոր կողմում, բայց պայծառ արևի տակ, առատորեն ջրում և հեղուկ պարարտանյութ են տալիս:

Կլիվիան լավ է տանում չորությունը և բնակարանի ջերմաստիճանը: Այն բազմացնում են ճյուղերով և սերմերով: Ցանովի բույսերը ծաղկում են 3-րդ տարում, ճյուղից աճած բուլսերը' 2-րդ տարում: Հասակավոր բույսերը վերատնկում են սննդանյութերով հարուստ հողի մեջ ծաղկելուց 2-3 տարի հետո:

Պետք է հետևել, որպեսզի մսալի, հաստ արմատները չվնասվեն: Ծաղկելուց առաջ և ծաղկելու ընթացքում հեղուկ պարարտանյութեր են տալիս: Ամռան վերջին բույսը տանում են ավելի զով տեղ և քիչ ջրում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m