Բույսեր

30.04.2020
Կոլեուս դիտվել է 1391

Կոլեուս

Կոլեուսը սենյակներում աճեցնում են նրա բացառիկ բազմագույն տերևների համար: Արևոտ պատուհանում աճեցնելու դեպքում կոլեուսի տերևների գունազարդումը ուժեղանում է: Միևնույն տերևը կարող է ունենալ թե' կարմիր, թե' դեղին, թե' սպիտակ, թե' ծիրանագույն երանգներ: Կոլեուսը պահանջում է թեթև սննդարար հող, ինտենսիվ ջրում և սնուցում: Դժբախտաբար, այդ նուրբ բույսը հաճախակի ենթարկվում է բուսոջիլի հարձակմանը:

Կոլեուսը բազմացնում են կտրոններով, որոնք արագ կերպով արմատակալում. են: Ավելի փարթամ, թփաշատ բույս ստանալու համար, մատղաշ բույսերի կատարները կտրում են:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m