Բույսեր

01.07.2020
Ծաղիկների ավտոմատ ջրում դիտվել է 1001

Ծաղիկների ավտոմատ ջրում

Երկար ժամանակով կամ արձակուրդ գնալու դեպքում, երբ տանը ոչ ոք չի մնում, հարց է առաջանում: ինչպե'ս վարվել ծաղիկների հետ, ո'վ ջուր կլցնի ծաղկամանները: Նման դեպքում կարիք չկա անհանգստանալու։

Բամբակյա փափուկ թելերի փունջը կամ, ավելի ճիշտ, պատրույգը կանոնավոր կերպով կարող է ջուր տալ ծաղիկներին: Պատրույգի մի ծայրը իջեցնում են ջրով լցված նեղ բերանով անոթի կամ կենտրոնում անցք ունեցող ֆաներայով ծածկված դույլի մեջ: Պատրույգի մյուս ծայրը դնում են ծաղկամանի մեջ գտնվող հողի վրա, այնպես, որ բույսի շուրջը պատրույգը կազմի երկու-երեք շրջան:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m