Գեղեցկություն

18.01.2021
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ դիտվել է 1051

Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է  չարիք լինել ձեզ համար: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները, ժառանգական նախատրամադրվածությունը պատճառներ են, որոնք կարող են մաշկի առավել պիգմենտացման հանգեցնել:Մաքուր ու պայծառ մաշկը բոլոր դարերում էլ ցանկալի է համարվել: Իսկ դրա համար դեռևս հնում կանայք կիրառել են նեխուրով դիմակ:Որոշ միջոցներ շատ արդյունավետ են, մյուսները, հակառակը, բոլորովին անօգուտ: Մինչ համապատասխան կոսմետիկա գնելը ու դրա համար բավականին մեծ գումար վճարելը, գուցե արժե փորձել ժողովրդական միջոցները, որոնք կիրառել են տարիներ շարունակ մեր տարեց հարազատները:

Նեխուրով դիմակ

Նեխուրի արմատները կամ տերևները տրորել այնքան, որ ստացվի համասեռ զանգված ու քսել մաքուր դեմքին, ապա կես ժամից դեմքը լվանալ ու անպայման խոնավացնող քսուկ կիրառել: Դա բացում է մաշկի գույնն ու հարթեցնում այն

Նեխուրով ու թթվասերով դիմակ

Հրաշալի միջոց է չոր մաշկի համար: Տրորած նեխուրը խառնել սերուցքի կամ թթվասերի հետ ու քսել դեմքին, թողնել կես ժամ: Չոր մաշկը պետք է զգուշորեն փորձել սպիտակեցնել, որ չգրգռվի: Այդ տեսանկյունից այս միջոցը նուրբ ազդեցություն է ունենում չոր մաշկի վրա:

Կիտրոնի կեղևի եփուկ

Մեկ կիտրոնի կեղևը կես ժամ պետք է ջրով եփել մարմանդ կրակի վրա, ապա թողնել, որ թրմվի: Հովանալուց հետո այդ լուծույթով մաքրել դեմքն օրական 3 անգամ:

Վաղենակով դիմակ

Բույսի տերևներն ու ծաղիկները տրորել այնքան, որ համասեռ զանգված ստացվի ու քսել դեմքին, թողնել կես ժամ: Վաղենակը նույնիսկ մանր վնասվածքներն է սպիացնում ու հարթեցնում մաշկի գույնը:

Կիտրոնով ու օսլայով դիմակ

Կես թեյի գդալ կարտոֆիլի օսլան խառնել կիտրոնահյութի հետ: Ստացված շիլան դեմքին թողնել կես ժամ: Եթե զգաք, որ մաշկը մրմռում է, լվացվեք. դա նշանակում է, որ այդ բաղադրատոմսը ձեզ հարմար չէ:

Մրգահյութով դիմակ

Դեմքը թուրինջի, կիվիի, նարնջի, ելակի հյութով մշակելու դեմքում կզգաք թարմություն: С վիտամինը կարգի է բերում մաշկը, իսկ մրգային թթուներն այն հարթեցնում են:

Թվարկված բոլոր բաղադրատոմսերը բնական են ու մաշկը չեն վնասի, անկանխատեսելի հետևանքներ ևս չեն լինի:Համենայն դեպս, պիգմենտային բծերի առաջացումը կանխելու համար հարկ է նաև արևապաշտպան ու սնուցող քսուկներ կիրառել` մաշկի տեսակին համապատասխան :

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m