Հագուստ

14.05.2020
Հագուստի խնամք դիտվել է 1257

Հագուստի խնամք

Ինչպես վերացնել հագուստի փայլը

Հագուստի վրայից փայլը կարելի է վերացնել փայլող տեղերը կերակրի մանր աղով կամ մանր չոր ավազով շփելու միջոցով: Կարելի է սկզբում այդ տեղերը ջրով թեթևակի թրջել, իսկ այնուհետև վրան ավազ ցանել և խոզանակով մաքրել: Ընդունված է մաքրել նաև մախորկայի կամ թունդ թեյի ջրով: Դժվար մաքրվող կեղտաբծերը, որոնց կազմի մեջ ճարպային են մտնում, մաքրում են անուշադրի սպիրտով, բնափոխված սպիրտով կամ բենզինով։ Կեղտաբիծը շփում են տվյալ լուծույթում թրջած բրդե գործվածքով, իսկ հեղուկի ավելցուկը հեռացնում են ծծան թղթով: Մաքրելուց հետո հագուստը արդուկում են՝ վրան խոնավ կտոր գցելով (շոգեհարում են):

Ինչպես մաքրել թավիշը

Մինչև մաքրելը թավիշի փոշին չոր խոզանակով մաքրում են, որից հետո այն շփում բենզինի մեջ թրջած բրդյա փափուկ գործվածքով, ապա չորացնում և նորից մաքրում բնափոխված սպիրտի մեջ թրջած բրդյա փափուկ գործվածքով: Եթե մաքրելիս խավը ճմրթվել է, ապա սպիրտով թրջում են, 3-4 րոպե պահում վրա և այդպես տաք, խավի հակառակ ուղղությամբ շփում մազ ունեցող կոշտ խոզանակով, ճմրթված տեղերը մի քանի անգամ շոգեհարում, մինչև որ դրանք վերանան: Թավիշը արդուկում են հակառակ երեսից, կախված վիճակում: Սննդամթեքներից առաջացած կեղտաբծերը մաքրում են գոլ ջրով, որի մեջ ավելացնում են անուշադրի սպիրտ կամ բնափոխված սպիրտ (1 բաժակ ջրին՝ 1 ճաշի գդալ):

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m