Հագուստ

17.04.2020
Ինչպես լվանալ աղվամազը և փետուրը դիտվել է 3184

Ինչպես լվանալ աղվամազը և փետուրը

Բարձերի, ներքնակների մեջ գտնվող աղվամազը և փետուրը երկարատև գործածելուց հետո խիստ կեղտոտվում է, ճարպոտում, տհաճ հոտ է ստանում։ Աղվամազը լվանում են հետևյալ կերպ:

Մեծ տաշտակի մեջ պատրաստում են խիտ օճառափրփուր: Դրա համար ջուրը մինչև եռալու աստիճան տաքացնում են և նրա մեջ լուծում են ( ջուրը շատ լավ խառնելով ) օճառի փոշի կամ մանը կտրտած օճառ: Ամեն մի դույլ ջրի համար ավելացնում են 1/2 թեյի բաժակ անուշադրի սպիրտ: Օճառի փրփուրը սառեցնելով մինչև 40- 50 աստիճան, նրա մեջ լցնում են աղվամազը կամ փետուրը, լավ լվանում և թողնելով որ 2--3 ժամ մնա, տաշտակից հանում և մաս-մաս քամում:

Լվացած և քամած աղվամազը կամ փետուրը լցնում են բարձի երեսի մեջ և գոլ ջրում պարզաջրում:

Զորացնելու համար լվացած, պարզաջրած, քամած աղվամազը փռում են սավանի վրա և վրայից մառլայով կամ այլ նոսր գործվածքով ծածկում: Զորացնում են սկզբում սենյակի ջերմաստիճանի օդում, որի ըթացքում մերթընդմերթ խառնում են: Լրիվ չորացնելու համար աղվամազը փռում են շոգ սենյակում:

Որպեսզի աղվամազը բարձի դուրս շսողոսկի, վերջինս թրջում են օճառի փրփուրի մեջ և առանց լվանալու չորացնում ու արդուկում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m