Հագուստ

05.05.2020
Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #3 դիտվել է 1068

Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #3

Կարմիր գինուց և հատապտղից առաջացած կեղտաբըծերը կարելի է մաքրել մրգերից առաջացած մաքրելու նկարագրված ձևերով: Գունավոր հագուստների վրա եղած կեղտաբծերը լավ են մաքրվում գլիցերինի և հում ձվի դեղնուցի խառնուրդով (: Այդ խառնուրդը քսում են կեղտաբծին, մի քանի ժամ այդպես թողնում են և այնուհետև գոլ ջրով լվանում: Ընդ որում հագուստի գույնը լրիվ պահպանվում է:

Կարմիր գինու կամ հատապտղի բոլորովին թարմ կեղտաբծերի վրա խորհուրդ է տրվում կերակրի աղ ցանել և որոշ ժամանակից հետո օճառաջրով լվանալ: Կարելի է նաև կաթի մեջ թրջել և լվանալ: Սպիտակեղենի վրա եղած հատապտղի և գինու կեղտաբծերը կարելի է մաքրել նաև ջրածնի պերօքսիդով (1 բաժակին' 1 թեյի գդալ). կեղտաբիծը մաքրելուց հետո սառը ջրով լվանում են:

Գինուց, մրգերից և հատապտղից առաջացած թարմ կեղբծերը կարելի է մաքրել տաք ջրով: Դա պետք է անել հետևյալ կերպ. գործվածքը մի որևէ ամանի վրա լավ ձգում և տաք ջուրը թե բարակ շիթով լցնում են կեղտաբծի վրա մինչև նրա լրիվ մաքրվելը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m