Հագուստ

27.04.2020
Ինչպես մաքրել մորթին դիտվել է 909

Ինչպես մաքրել մորթին

Մորթե իրերը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոշուց ու կեղտից մաքրել, թափ տալ և բաց օդում չորացնել: Խիստ կեղտոտված մորթե հագուստը մաքրելուց առաջ պետք է աստառը հանել և մաքրել առանձին: Քրտինքի և ճարպի մաքրում են' անուշադրի սպիրտի (1 թելի գդալ), կերակրի աղի (3 գդալ) և ջրի (0,5 լիտր) խառնուրդով կամ անուշադրի սպիրտի և բնափոխված սպիրտի կիսախառնուրդով:

Ճարպի կեղտաբծերը կարելի է մաքրել նաև բենզինում թրջած լաթով կամ խոզանակով: Բենզինին կարելի է խառնել օճառ կամ ավելի լավ է լվացքի փոշի (1 լիտր ջրին ՝ 1 թեյի գդալ): Որից հետո մեկ անգամ ևս մաքուր բենզինով շփում են:

Սպիտակ մորթին բենզինով մաքրելուց հետը վրան խնամքով կարտոֆիլի օսլա են ցանում, որը որոշ ժամանակ հետո վրալից թափ են տալիս: Այնուհետև մորթին սանրում են' խճճված, կպած մազերը ուղղելու և նրանց իրենց տրոշակի ուղղությունը տալու համար:

Մաքրման համար երբեմն օգտագործում են բենզինի և կարտոֆիլի օսլայի խառնուրդից պատրաստված պաստա, որով մորթին շփում են: Չորանալուց հետո օսլան մաքրում են, իսկ մորթին' սանրում:

Մորթե խոշոր իրերը կարելի է մաքրել փայտի թեփով կամ հացահատիկի թեփով, որի համար այն շաղ են տալիս մորթու առանձին մասերի վրա և ձեռքով խնամքով շփում: Այդ ձևով մաքրում են ամբողջ մորթին, որից հետո թեփը թափ են տալիս: Խիստ կեղտոտված մորթիները մաքրում են 2-3 անգամ։ Թեփը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մաղել: Խորհուրդ չի տրվում օգտագործել փշատերև թեփը, որը խեժ է պարունակում:

Գունավոր կարակուլը և նապաստակի մորթին մաքրելու համար բացի թեփից կարելի է օգտագործել նաև վարսակի և գարու ալյուր:

Մորթու փայլը ուժեղացնելու համար այն թեթևակի կերպով թրջում են գլիցերինով կամ քացախով:

Մորթիների վերականգնելու համար կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդը. 1 լիտր ջուր, 50 գր կերակրի աղ և 1 ճաշի գդալ քացախի էսենցիա: Այդ խառնուրդով պետք է թրջել մորթու հակառակ երեսը, այն տրորել և տարբեր ուղղությամբ ձգել: Այս բանը պետք է մի քանի անգամ կրկնել (2-3 ժամը մեկ): Այնուհետև մորթին չորացնում են, տրորում և կաշվին ճարպի էմուլսիա քսում:

Ճարպի էմուլսիա պատրաստելու համար փոքր քանակությամբ գոլ ջրի միջ լուծում են 100 գր օճառ և վրան ավելացնելով 100 գր ձկան յուղ ու 10-20 գր անուշադրի սպիրտ, լավ խառնում: Այս բոլորը լավ խառնելուց հետո ավելացնում են 1 ջուր:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m