Հիգիենա

08.04.2020
Անձնական հիգիենայի պայմանները դիտվել է 1656

Անձնական հիգիենայի պայմանները

Անձնական հիգիենայի պահպանում :

Անձական հիգիենան ընդգրկում է ընդհանուր հիգիենային կանոնները, որոնք նույնն են ցանկացած տարիքի մարդկանց համար, մտավոր և ֆիզիկական աշխատանքի ճիշտ հաջորդականությունը, լիարժեք սննդի կանոնավոր ընդունումը, աշխատանքի և ակտիվ հանգստի հաջորդականությունը, լիարժեք քունը: Հիգիենային կանոնների ամբողջություն, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Անձնական հիգիենան իր մեջ ներառում է մարմնի, մազերի, բերանի խոռոչի, մաշկի, սեռական օրգանների, ականջի, քթի,  ինչպես նաև հագուստի և շրջակա միջավայրի հիգիենա։ Անձնական հիգիենայի պահանջների խախտումը կարող է լուրջ հետևանքներ թողնել դեռահասի առողջության վրա։ Հիգիենայի կանոնների պահպանմանը անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել արտակարգ իրավիճակների ժամանակ: Արտակարգ իրավիճակի ժամանակ հակահիգիենիկ կանոնների անտեսումը կարող է ազդել մարդու կյանքի և առողջության վրա:

Մարմնի հիգիենա

Մաշկը մարդու օրգանիզմը պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։ Մաշկի մաքրությունը չափազանց կարևոր է, քանի որ բացի պաշտպանական ֆունկցիայից, այն իրականացնում է նաև ջերմակարգավորիչ, իմունային, նյութափոխանակության, արտազատման, ռեցեպտորային, շնչական և այլ գործառույթներ։ Մարմնի մաշկային ծածկույթի հիգիենան չպահպանելու դեպքում կարող են առաջանակ մաշկային վարակիչ (սնկային, բակտերիալ, վիրուսային ծագման) հիվանդություններ, իսկ ձեռքերի աղտոտման դեպքում՝ աղիքային և այլ վարակներ

Սովորեք որ պետք է․

  • ամեն օր ցնցուղ ընդունել, այլապես մաշկի վրա կստեղծվեն բարենպաստ պայմաններ ախտածին մանրէների, սնկերի և այլ վնասակար միկրոօրգանիզմների բազմացման համար։
  • հետևել ձեռքերի և եղունգների մաքրությանը, քանի որ մարմնի բաց հատվածները հեշտ են կեղտոտվում։ Կեղտոտ ձեռքերի միջոցով ախտածին մանրէները կարող են հայտնվել սննդի, խոհանոցային պարագաների վրա, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար։ Օրինակ՝ դիզենտերիան անվանում են նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն։ Ձեռքերը պետք է լվանալ սանհանգույցից օգտվելուց հետո, ուտելուց առաջ և հետո, կենդանիների հետ շփվելուց հետո, զբոսանքից վերադառնալուց հետո։
  • ոտքերը ամեն օր լվանալ գոլ ջրով և օճառով, իսկ առատ քրտնարտադրության դեպքում՝ դիմել համապատասխան մասնագետի։
  • մաշկի վրա ցանի առաջացման կամ եղունգների փոփոխության դեպքում անպայման բժշկի դիմել։
  • ականջի հիգիենայի պահպանումը ևս շատ կարևոր է, և պետք չէ վնասել բնության կողմից ներդրված պաշտպանությունը։ Լսողակա լուսանցքի մաշկի վրա ծծմբային գեղձեր կան, որոնք կատուկ նյութ են արտադրում, որն էլ կանխարգելում է արտաքին վարակների ներթաանցումը։ Մաշկի աղվամազն այդ նյութը դեպի դուրս է մղում, այնպես որ կարիք չկա բամբակե խծուծով ականջը շատ խորը մաքրել։ Հարկավոր է մաքրել միայն ականջի լուսանցքը։

  • ոչ պակաս կարևոր է քթի հիգիենան։ Ըստ քիթ-կոկրդ-ականջաբանների՝ ռնգային լվացումները պետք է կրեն ամենօրյա բնույթ։
user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m