Հիգիենա

02.05.2020
Ճաշի սեղանի մոտ վարվելաձևի մասին դիտվել է 681

Ճաշի սեղանի մոտ վարվելաձևի մասին

Վերջապես, դաստիարակված մարդը պետք է իմանա իրեն պահել ճաշի սեղանի մոտ, մշակի ուտելու գեղեցիկ ձև: Չի կարելի նստել ուտելու առանց լվացվելու կամ առանց ձեռքերը լվանալու: Սեղանի մոտ նստել ուղիղ, սեղանից ոչ հեռու և ոչ մոտ, աթոռին և կրծքով չընկնել սեղանին, ինչպես և արմունկները չդնել սեղանին և շատ չկռանալ ափսեի վրա:

Նստեցիր ճաշի, բոլոր թող մի կողմ. անվայել է ուտելու ժամանակ գիրք կամ թերթ կարդալը, կամ որևէ բանի մասին ոգևորված պատմելը: Հացը հարկավոր է կտրատել ոչ-մեծ կտորներով և ոչ թե պոկել ձեռքով կամ կծել մեծ կտոր հացից: Սեղանի մոտ չի կարելի խոսելիս շարժումներ անել ոչ միայն այն ժամանակ, երբ ենթադրենք, ձեռքիդ լիքը բաժակ, դանակ, պատառաքաղ կամ գդալ կա, այլև այն ժամանակ, երբ ձեռքերդ ազատ են: Ուտելու ժամանակ չպետք է շտապողականություն հանդես բերել:

Սեղանի մոտ իրեն պարզ և բնական պահելու համար դաստիարակված մարդը պետք է գիտենա սեղանի վրա գտնվող առարկաների դերը և կարողանա ճիշտ օգտվել դրանցից:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m