Հիգիենա

29.04.2020
Կինոյում և թատրոնում իրեն պահելու կանոնների մասին դիտվել է 522

Կինոյում և թատրոնում իրեն պահելու կանոնների մասին

Կինոյի դահլիճում գտնվելու ժամանակ տղամարդիկ պետք է հանեն գլխարկները. կարող են այդ չանել, եթե նրանց գլխարկը չի խանգարում հետևում նստածին: Թատրոնում և կինոյի դահլիճում հարկավոր է տեղը անցնել մեջքով դեպի բեմը և դեմքով դեպի նստածները, սակայն հակառակը ոչ մի դեպքում, ըստ որում կնոջն առաջարկում են լավ տեղը:

Թատրոնի պարտերում, վերին հարկում և պատշզամբում նստած չի կարելի ուտել պաղպաղակ, թխվածքներ, մրգեր, արևածաղիկ և այլն (այդ բոլորը կարելի է անել զբոսասրահում ), քանի որ դուք կարող եք հանկարծակի կեղտոտել հարևանի հագուստը, ինչպես և աղբոտել ձեր շուրջը:

Ներկայացման ժամանակ չի կարելի խշխշացնել ծրագրով կամ թերթով, չի կարելի հափշտակված կամ զայրացած ամեն կարգի ռեպլիկաներ շպրտել բարձրաձայն, ինչպես և պետք չէ բարձրաձայն սեփական դիտողություններն անել պիեսի կամ դերասանների վերարերյալ. այդ բոլորի մասին խոսելու ժամանակ կա' ընդմիջումին կամ թատրոնից տուն գնալուց հետո: Դերասաններին «բիս» կոչելիս կամ ընդհանրապես նրանց ծափահարելիս կարիք չկա դուրս գալ պատշաճության սահմաններից:

Դուր չեկող ներկայացումից կարելի է հեռանալ, բայց միայն ընդմիջումին: Եթե դուք նստել եք մինչև ներկայացման վերջը, ապա կարիք չկա դուրս գալ վերնազգեստի համար, քանի դեռ չի իջել վարագույրը' մի քանի րոպե շուտ դուրս գալով առանձնապես մեծ բան չեք շահի, իսկ ուրիշներին կխանգարեք ներկայացումը մինչև վերջ հանգիստ դիտելուն։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m