Հիգիենա

06.08.2020
Լոգանք դիտվել է 1149

Լոգանք

Հնարավոր է, որ մեզանում գոյություն ունի ամբողջ ընտանիքով շաբաթը մեկ անգամ տաք լոգարանում լողանալու սովորույթը: Դա շատ տարածված սովորություն է: Սովորաբար դա արվում է ուրբաթ կամ շաբաթ օրերին: Դա բնակարանի հիմնական մաքրման նման մի բան է: Եթե մենք ամեն օր բնակարանը մաքրելու ժամանակ ունենայինք, ապա մեզ հարկ չէր լինի շաբաթ օրերին ավրալ սարքել: Իսկ եթե հնարավորություն ունենայինք ամեն օր լողանալու, բաղնիքի օրվա հարկ չէր լինի: Բալց նույնիսկ ամենալավ մտադրության առկայության դեպքում էլ ամեն օրվա լողանալուց կարող է ոչինչ չստացվել:

Մի դեպքում կարող է խանգարել հոգնածությունը, մյուսում' տաք ջուր չլինելը: Ուստի շաբաթը մեկ անգամ տաք լոգարանում լողանալը ճիշտ է և բոլորի կողմից ընդունված: Միայն մի մոռացեք լոգարանում անգամ լողանալուց հետո ընդունել ջրցնցուղ: Միայն լոգարանում լողանալիս, ինչպես դուք գիտեք, մարմինը լավ չի մաքրվում, քանի որ ըստ էության դա լողանալ է սեփական կեղտի մեջ:

Լոգարանում լողանալիս ջուրը շատ տաք չպետք է լինի: Հավանաբար նկատած կլինեք, որ տաք ջրից հատկապես մեծերը վատ են զգում: Դրա պատճառն այն է, որ սիրտը ի վիճակի չի լինում համաչափ դարձնել տաք ջրի շփումից կտրուկ լայնացած մաշկի անոթների մղումը: Հիշեք, թե մաշկն ինչպես արագ է կարմրում տաք ջրից:

Շատ ճիշտ կլիներ լողանալիս սովորություն դարձնել մաշկը խոզանակով շփել: Եթե ձեր մաշկը չի տանում խոզանակը, ապա այն շփեք գոնե ճիլոպով: Եթե վարժվեք խոզանակին, ձեզ կհաջողվի լավացնել մաշկի արյան մատակարարումը և նա երկար ժամանակ կմնա առաձգական:

Այսպիսով, դուք կարող եք երկար ժամանակ պահպանել երիտասարդ կնոջ տեսքը: Եվ մի մոռացեք լոգարանի օդափոխության մասին. խոնավ, հեղձուցիչ օդը դժվար է շնչել: Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել նաև ձեռքերի մաքրության մասին: Ձեռքերը մեր ամենահաճախակի օգտագործվող գործիքներն են: Դրանք մեզ պետք են առավոտից իրիկուն, աշխատանքում և տանը: լվացք ենք անում, աղբը թափում, ամանները լվանում: Ուտում ենք, փաղաքշում երեխաներին: Ձեռքերը ծերանում են ամենից շուտ, համենայն դեպս, դա շուտ է նկատվում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m