Հիգիենա

22.05.2020
Ոտքերի խնամքը դիտվել է 1517

Ոտքերի խնամքը

Ամռանը ոտքերը պետք է լվանալ ամեն օր գոլ ջրով և և օճառով: Եթե ներբանների և կրունկի մաշկը հաստանում է, ապա դրանք հարկավոր է շփել պեմզայով: Եթե դա չի օգնում, հարկավոր է ոտքերը դնել տաք օճառաջրի մեջ, մեկ լիտր ջրին ավելացնելով մեկ թեյի գդալ սոդա: Այդպիսի վաննայից հետո պետք է հաստ մաշկը քերել դանակի բութ կողմով, ոտքի ներբանին ու կրունկին վազելին, կամ այլ ճարպ քսել և ոտքը նորից 10---15 րոպեով սուզել տաք ջրի մեջ, այնուհետև շփել պեմզայով: Շատ լավ արդյունք են տալիս ամենօրյա վաննաները և ու կրնկին 6-10 օր 5 տոկոսանոց սալիցիլիումային քսուք դնելը: Այդ ժամկետն անցնելուց հետո հարկավոր է նորից տաք վաննա կատարել և դանակի բութ կողմով քերել ներբանը:

Համեմատաբար ավելի դժվար է ոտքերի կոշտուկները (мозоль) վերացնելը: Դրա համար հարկավոր է ամեն օր առավոտյան կամ երեկոյան ոտքերը դնել տաք ջրի վաննայի մեջ: Եթե կոշտուկների արմատները շատ խորը չեն, ապա դրանք վերանում են մի քանի տաք վաննայից հետո։ Լավ է օգնում վանայից հետո կոշտուկի վրա քացախի մեջ թրջած հացի միջուկ դնելը:

Ցավոտ կոշտուկներ ունենալու դեպքում պետք է օգտվել հատուկ կոշտուկային օղակներից: Եթե կոշտուկը գոյացել է մատների արանքում, հարկավոր է դրանց միջև դնել բամբակ, որի վրա շիբ կամ տանին է ցանված։

Երբեմն նեղ կոշիկը առաջացնում է եղունգների գերաճ, որն ամենից հաճախ պատահում է բթամատի հետ: Այս թերությունը առաջանում է նաև եղունգը, գլխավորապես նրա անկյունները սխալ կտրելուց: Եթե եղունգը գերաճել է, հարկավոր է կիրառել հետևյալ միջոցը․ վազելինի, բուսական կամ այլ յուղի մեջ թաթախված բամբակի կամ մառլայի բարակ կտորիկները խցկել եղունգի և մաշկի արանքը և դրանք փոխել ամեն օր առավոտլան կամ երեկոյան:

Բթամատի եղունգը չպետք է կտրել անկյուններից, այլ միայն վերևից, այնպես, որ նա ավարտվի ուղիղ անկյունով: Եթե գերաճած եղունգը շատ ամուր է և հաստ, հարկավոր քերել նրա վերևի միջին մասը: Այդ դեպքում եղունգը աճելով քերվածքի գծով, սեղմվում է և նրա անկյունները տեղաարժվում են, դուրս դալիս մսի միջից ու ցավը վերանում է ։

Ոտքերի չափազանց քրտնոտությունից կարելի է ազատվել , եթե ամեն օր ոտքերը լվացվեն գոլ օճառաջրով, փոխվեն գուլպաները և չորացվեն ու օդահարվեն կոշիկները:

Լավ լվացված ոտքերը պետք է լավ չորացնել, հատկապես մատների' արանքները: Քրտնքտությունը նվազեցնելու համար հարկավոր' է ամեն օր ոտքերի ներբաններին ու մատների արանքներին քսել շիբ 10 տոկոսանոց լուծույթ, կամ խառը և փոշի ցանել: Փոշու բաղադրությունը հետևյալն է' 10 գրամ շիբ, 15 գրամ (тальк), կամ 10-ական գրամ բորաթթու, 30 գրամ հարպահող: Կարելի է 3-5 օրը մեկ անգամ օգտագործել նաև ուրոտրոպին և տալկ, հավասարաչափ: Այն հարկավոր է ցանել գուլպաների և կոշիկների մեջ:

Քրտնոտության դեմ լավ են օգնում նաև ֆորմալինի 5 տոկոսանոց և 2 տոկոսանոց լուծույթը: Այս լուծույթներով կարելի է սրբել ներբանի և կրունկի մաքուր, չոր մաշկը: Մաշկի ավելորդ չորությունից խուսափելու համար հարկավոր է շաբաթը երկու անգամ քսել մանկական կրեմ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m