Խոհանոց

27.01.2021
Բրոկոլի հավի կրծքամսով դիտվել է 1783

Բրոկոլի հավի կրծքամսով

Անհրաժեշտ է

  • Հավի կրծքամիս - 2-3 հատ
  • Բրոկոլի - 500 գր
  • Ձու - 2 հատ
  • Կաթ - 100 մլ
  • Թթվասեր - 200 գր
  • Սխտոր - 2-3 ատամիկ
  • Աղ - ըստ ճաշակի
  • Պղպեղ սև - ըստ ճաշակի
  • Մսի համեմունքներ - 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին նախօրոք եփում ու բաժանում ենք ծաղկաբույլերի։ Հավի կրծքամիսը կտրատում ենք։ Տարայի մեջ լցնում ենք բրոկոլին, հավի կրծքամիսը, սխտորը, աղը, սև պղպեղն ու համեմունքները և լավ խառնում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթը, թթվասերը, ձուն և աղը։ Ստացված խառնուրդը լցնում ենք վրան ու 40 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։Համեղ ուտեստը պատրաստ է։ Բարի ախորժակ։

user-img

Նյութի հեղինակ

Անուշ
facebook-m
instagram-m
send-m
search-m