Խոհանոց

23.04.2020
Դդմիկով աղցան դիտվել է 1621

Դդմիկով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդում 4 հատ
  • Պղպեղ 3 հատ
  • Գազար 5 հատ
  • Սխտոր 2 պճեղ
  • Մաղադանոս
  • Սամիթ
  • Քացախ 0.5 թեյի գդալ
  • Աղ
  • Սև պղպեղ
  • Շաքարավազ 2 թեյի գդալ
  • Ձեթ

Ինչպես պատրաստել դդմիկով աղցան

Կաթսայի մեջ ջուր եռացնել, լցնել քացախը, երկու գդալ աղ: Դդմիկները երկու րոպե եփել, քամել: Գազարները երկար կտրատել, ինչպես արվում է կորեական աղցանի համար: Պղպեղները երկար շերտատել: Թավայի մեջ կես բաժակ ձիթայուղ լցնել, նախ տապակել գազարը, ապա պղպեղը դաղել, չթողնել փափկի: Թասիկի մեջ խառնել 2 թեյի գդալ շաքարավազը, կտրատած կանաչին, ճզմած սխտորը: Խառնուրդը լցնել դդմիկի, գազարի ու պղպեղի վրա, խառնել կամ ափսեյի մեջ դասավորել շերտ-շերտ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m