Խոհանոց

12.07.2020
Ինչպես պատրաստ ել մի քանի պտուղների խառը կոմպոտներ դիտվել է 1950

Ինչպես պատրաստ ել մի քանի պտուղների խառը կոմպոտներ

Շատ հաճելի, դուրեկան կոմպոտ է ստացվում մի քանի տարբեր պտուղների միացումից:

Խորհուրդ է տրվում վերցնել սալոր, ծիրան, տանձ և խնձոր, միահավասար քանակությամբ' յուրաքանչյուրից մեկական կիլոգրամ:

Անհրաժեշտ է սալորից հանել նրա բնական հյութը հետևյալ ձևով. սալորը լավ լվանալ, վրան ավելացնել 3 - թեյի բաժակ մաքուր ջուր և այնքան ժամանակ, որ սալորի կորիզները անջատվեն, որից հետո 3-4 տակ մառլայով քամել։

Ստացված հեղուկի վրա ավելացնել յուրաքանչյուր կգ պտուղին 1,5 թելի բաժակ շաքարավազ և թողնել եռա: Եռալուց հետո ավելացնել կորիզները հանված 1 կգ ծիրան, մեկական կիլոգրամ տանձ (նախօրոք մաքրել կեղևը, բաժանել չորս հավասար մասերի, հեռացնել սերմերը):

Կոմպոտի պատրաստման տևողությունը հաշվել եռացման պահից 6-9 րոպե, որից ստացված կոմպոտը տաք-տաք, 90-95 աստիճանի ջերմաստիճանի տակ, լցնել նախօրոք պատրաստված մեկ լիտրանոց անոթերի մեջ, հերմետիկ կերպով փակել ձեռքի մեքենայով:

Աշնան ամիսներին խորհուրդ է տրվում վերցնել դեղձը, տանձը, խնձորը և հոնը, յուրքանչյուրից մեկական կգ տեսակավորել, լվանալ, առանձնացնել կեղևը, սերմերը: Դեղձը, տանձը և խնձորը բաժանել երկու հավասար մասերի' հեռացնելով կեղևը, սերմերը:

Պատրաստել շաքարաջուր: Վերց րած պտուղները լցնել եռացող շաքարաջրի մեջ և եփել 6- 8 րոպե (շաքարաջրի համար վերցնել 5 թեյի բաժակ ջուր և 4 բաժակ շաքարավազ): Մնացած գործողությունները ճշտությամբ կատարել վերը նկարագրված ձևով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m