Խոհանոց

07.07.2020
Ինչպես պայքարել սննդամթերքների վնասատուների դեմ դիտվել է 1377

Ինչպես պայքարել սննդամթերքների վնասատուների դեմ

Սննդամթերքները կեղտոտող, փչացնող զանազան վնասատուների' միջատների, կրծողների դեմ մղվող պայքարը պետք է տարվի պրոֆիլակտիկայի և դրանք ոչնչացնելու միջոցով: Ամենից առաջ պետք է հետևել, որ մառանները, նկուղները և այն շենքերը, ուր պահվում են սննդամթերքները, անմատչելի լինեն մկների ու առնետների համար, իսկ մթերքները (այդ թվում միսն ու պանիրը) ծածկվեն այնպես, որ ճանճերը, ուտիճներն (տարականները) ու մյուս միջատներ չմտնեն դրանց մեջ: Շենքի պատերին, հատակին հայտնարերված անցքերը պետք է ծեփել։ Դրա համար ամենից լավ է օգտագործել մանրացրած ապակիով շաղախված ցեմենտ:

Մթերքները հարկավոր է պահել կիպ փակվող ամաններում, իսկ այն մթերքները, որ չի կարելի պահել հերմետիկորեն փակ ամաններում' պահարաններում, արկղներում, որոնք ունենան այնպիսի դռնակներ, որ ծածկված են փոքր անցքերով մետաղյա ցանցով: Ծայրահեղ դեպքում մթերքները ճանճերից պետք է պաշտպանել մառլայով: Այդպիսի ցանցերով պետք է ծածկել նաև շենքի օդափոխման անցքերը:

Ճանճերի դեմ համար խորհուրդ է տրվում օգտագործել գլխավորապես կպչող թուղթ: Թունավոր նյութեր (արսեն, նատրիումի ֆտորիդ և այլն) չպետք է գործածել, քանի որ դրանք կարող են թունավորել նաև մթերքները:

Ուտիճները ոչնչացնելու պարզ, հուսալի և միանգամայն անվտանգ միջոց է այրած փոշին, որին խառնում են ուտիճներին հրապուրող մի շարք նյութեր' 60 մաս բորակ, 20 մաս օսլա և 20 մաս շաքարի փոշի: Այս խառնուրդը ցանում են այն տեղերում, ուր աճում են միջատները:

Ճանճերի ու բորբոսի դեմ համար խորհուրդ է տրվում շենքը սպիտակեցնելուց առաջ մշակել ԴԴՏ-ի էմույսիայով, կրի լուծույթով կամ այլ նյութերով: Այս դեպքում բոլոր մթերքները պետք է շենքից դուրս տարվեն և շենքը խնամքով օդափոխվի:

Մկներն ու առնետները պետք է որսալ միայն թակարդով։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m