Անհրաժեշտ է
- 2 կգ լոլիկ
- 2-3 գազար
- 3 պճեղ սխտոր
- 2 բուլղարական պղպեղ
- 1-ական փունջ սամիթ և մաղադանոս
Մարինադի համար
- 0,5 բաժակ շաքարավազ, 16.գ. աղ
- 100 մլ քացախ
Պատրաստման եղանակը
3 լ-անոց տարայում տեղավորել օղակաձև կտրտած գազարն ու պղպեղը, կանաչին, վերջում' լոլիկները: Լցնել եռման ջուր: Հետո ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, քացախը և աղը, եռացնել, լցնել լոլիկների վրա ու փակել: