Խոհանոց

16.03.2021
Լցոնած Դդմիկ դիտվել է 1286

Լցոնած Դդմիկ

Անհրաժեշտ է

  • 1,5 կգ մանր դդմիկ
  • 500-600 գր աղացած միս
  • 1 գլուխ սոխ, բուսայուղ
  • 100 գր բոված ընկույզ

Համեմունքներ

  • 1թ. գ աղացած հոտավետ պղպեղ
  • մի պտղունց մշկընկույզ
  • մի պտղունց հիլ
  • մի պտղունց չաման
  • աղ՝ ըստ ճաշակի

Սոուսի համար

  • 1 լ կեֆիր, 250 մլ ջուր
  • 1 ճ.գ եգիպտացորենի օսլա
  • 1 ձվի սպիտակուց
  • չորացրած դաղձ, աղ` ըստ ճաշակի

Պատրաստումը

Դդմիկները լվանալ, ջրքամել, միջուկը դանակով զգուշորեն հանել, դդմիկները 30 րոպե դնել աղաջրի մեջ: Սոխը մաքրել, լվանալ, մանրը կտրատել, տապակել բուսայուղով, խառնել մսին, ավելացնել, մանրացրած ընկույզը, համեմունքները, լավ խառնել: Ստացված խառնուրդով լցոնել դդմիկները, երկու կողմից թեթևակի տապակել բուսայուղով, հանել, շարել անձեռոցիկի վրա:

Սոուսը պատրաստելու համար կեֆիրին խադռնել ջրով բացած օսլան, լավ հարել, ավելացնել սպիտակուցը, լավ հարել, խառնելով եփել մարմանդ կրակի վրա, համեմել աղով: Դդմիկները շարել տապակի մեջ, վրան լցնել սոուսը ն եփել 200-220 C տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: Մատուցելիս վրան շաղ տալ մանրացրած դաղձ:

user-img

Նյութի հեղինակ

Անուշ
facebook-m
instagram-m
send-m
search-m