Խոհանոց

01.07.2020
Ուտելիքի պահպանումը դիտվել է 1081

Ուտելիքի պահպանումը

Ինչպես թարմացնել յուղը

Դառնացած յուղի հատուկ տհաճ համն ու հոտը ոչնչացնելու համար անհրաժեշտ է կրակի վրա դրած յուղի մեջ գցել 2 ոչ շատ մեծ գլուխ սոխ (մեկ կիլոգրամ լուղին) կամ 1-2 հատ հում, կտրտած կարտոֆիլ և յուղը խառնելով տաքացնել 1-1/30 ժամ: Վառված յուղը նույնպես կարելի է լավացնել ջրի հետ միասին մի լավ եփելով (երեք բաժին լուղին' մեկ բաժին ջուր): Եփելու ընթացքում ջուրը միջից գոլորշիանալուց հետո յուղին ավելացնում են մանրացրած սոխ և եփում ևս 15 րոպե:

Այնուհետև երկու դեպքում էլ միատեսակ են վարվում. յուղով ամանը իջեցնում են կրակի վրայից, յուղի վրայից հեռացնում են փրփուրը և գործվածքի միջով քամում են: Այսպիսի մշակումից հետո որակը զգալիորեն լավանում է:

Ինչպես պահպանել ալյուրը միջատներից

Ալյուրի և բրնձի մեջ որդեր ու միջատներ չառաջանալու համար Հարավային Զինաստանում կիրառվում է մի շատ հասարակ միջոց: Ալյուրի կամ բրնձի յուրաքանչյուր պարկի մեջ դնում են մաքրած և բլթակների բաժանած 2-3 գլուխ սխտոր, ուշադիր հետևելով, որ կեղևները մաքրելիս բլթակների վերին թաղանթը չվնասվի, քանի որ սխտորը դրանից նեխում է:

Ինչպես պահել կաթը եվ կարագը շոգ օրերին

Շոգ օրերին կաթը թթվելուց պահպանելու համար հարկավոր է կաթի ապակյա սափորը դնել ջրով լցրած մի ավելի մեծ ամանի մեջ, և այնուհետև այդ սափորը ծածկել մաքուր անձեռոցիկով, որի ծայրերը ընկղմել ջրի մեջ: Այսպիսով, ջուրը շարունակ կգոլորշիանա անձեռոցիկի վրայից և դա սափորի մեջ այնքան ցածր ջերմաստիճան կպահպանի, որ կաթը չի թթվի և թարմ կմնա նույնիսկ ամենաշոգ օրերին:

Կարագը տաք եղանակին չի հալվի, եթե կարագամանը փաթաթեք աղաջրի մեջ թաթախված անձեռոցիկով:

Ինչպես կանխել հացի հնանալը

Հացի հնանալը կանխելու համար հարկավոր է այն պահել ծածկած կափարիչով ապակյա, բյուրեղապակյա կամ էմալապատ ամանի մեջ: Հանձնարարվում է ամանի հատակին դնել մի կտոր հում կարտոֆիլ կամ մի քիչ աղ. այս դեպքում հացը չի բորբոսնի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m