Խոհանոց

04.07.2020
Սեղանի ձեվավորումը ծաղիկներով դիտվել է 1350

Սեղանի ձեվավորումը ծաղիկներով

Սեղանի ձևավորումն առանձնահատուկ արվեստ է: Ինչքան էլ լավ ձևավորված լինի սեղանը, նրան վերջնական և տոնական տեսք են տալիս ծաղիկները, որոնք ընդգծում են նաև սպասքի շքեղությունը և գեղեցկությունը: Բանկետների համար նախատեսված ծաղկային կոմպոզիցիաներին ներկայացվում են լրացուցիչ պահանջներ:

Օրինակ' ծաղիկները շատ ուժեղ հոտ չպետք է ունենան, քանի որ ոմանց դա կարող է դուր չգա, պետք է անթերի մաքուր լինեն, քանի որ դրվում են ուտելիքի հետ մեկտեղ: Պետք չէ թույլ տալ, որ սեղանին թափվեն տերևները, ծաղկաթերթերը, ծաղկափոշին:

Սեղանին դրված ծաղիկները պետք է սեղանի սպասքավորման մի մասը կազմեն: Դրանք ուրախություն կպատճառեն նույնիսկ սովորական նախաճաշի, ընթրիքի ժամանակ: Ծաղիկները կարելի է դնել ցանկացած ամանի մեջ' ապակե, փայտե, մետաղյա և այլն:

Ծաղկաման ընտրելիս պետք է հիշել, որ օվալաձև սեղանին համապատասխանում է օվալաձև, իսկ կլոր սեղանին' կլոր ծաղկամանը: Եթե որոշել եք սեղանը ձևավորել բարդ ծաղկային կոմպոզիցիայով, ապա նրա պատրաստումը պետք է սկսել նախքան սպասքադրումը:

Կարելի է սեղանի մեջտեղում դնել ասիմետրիկ որևէ կոմպոզիցիա, իսկ սեղանի ծայրերին' առանձին փոքր կոմպոզիցիաներ կամ պարզապես մի քանի ծաղիկներ' տերևներով: Յուրաքանչյուր ափսեի մոտ կարելի է դնել շատ փոքր ծաղկեփունջ կամ կոմպոզիցիա, իսկ սեղանի մեջտեղում դնել նեղ և տափակ կոմպոզիցիա (պրեզիդիում), որը գույնով և ծաղիկներով կհամապատասխանի փոքր ծաղկեփնջերին:

Տոնական ճաշկերույթին կամ ընթրիքին շատ հարմար են գնդաձև ծաղկային կոմպոզիցիաները, որոնց երկարությունները համարյա իրար հավասար են, որի շնորհիվ ձևավորվում է գունդը: Թեթևություն ապահովելու համար գնդի ձևը կարելի է խախտել' ավելացնելով, օրինակ փշաքեղի (кермек) կամ ճյուղ:

Մոմերը կարելի է դնել առանձին մոմակալներով կամ կոմպոզիցիաների մեջ' որպես ձևավորման բաղկացուցիչ մաս:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m