Խոհանոց

04.05.2020
Թխվածքաբլիթ «ԿՈՃԱԿ» դիտվել է 1521

Թխվածքաբլիթ «ԿՈՃԱԿ»

Անհրաժեշտ է

  • 100 գ կարագ
  • 200 գ ալյուր
  • 80 գ շաքարավազ
  • 2 ձվի դեղնուց
  • 2 թ. գ. վանիլին
  • 2 թ. գ. Կակաո

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցները լավ խառնել վանիլինի և շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և լավ խառնել: Քիչ-քիչ ավելացնել ալյուրը' անընդմեջ խառնելով: Կիսել խմորը և մի կեսին կակառ ավելացնել, լավ խառնել: 2 տեսակի խմորներներն էլ 30 ր. դնել սառնարանը: Բաց գույնի խմորը գրտնակով բացել 5-7 մմ հաստությամբ, շրջած բաժակի օգնությամբ 5 սմ տրամագծով կլորներ կտրել, այնուհետև յուրաքանչյուրի մեջտեղի մասում 3 սմ տրամագծով կլոր անել, բայց այնպես, որ չկտրվի խմորը: Հետո մեջտեղում, կոճակի տեսք տալու համար, 2 կամ 4 անց անել: Նույնը կրկնել մուգ գույնի խմորով: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, տապակի մեջ յուղաթուղթ դնել, շարել պատրաստված կոճակները և 20 ր. թխել ջեռոցում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m