Խոհանոց

22.04.2020
Թռչնի կրծքամսով և ավոկադոյով աղցան դիտվել է 2023

Թռչնի կրծքամսով և ավոկադոյով աղցան

Անհրաժեշտ է

  • 400 գ հավի փափուկ
  • 2 ճաշի գդալ զեյթունի ձեթ
  • Կես թեյի գդալ աղ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 1 ավոկադո
  • 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1 մեծ նարինջ
  • 2 փոքրիկ գլուխ սոխ
  • Մեկական պտղունց կայենյան պղպեղ (կծու պղպեղի տեսակ)
  • Շաքարավազ և աղացած սև պղպեղ
  • 3 ճաշի գդալ զեյթունի ձեթ
  • Կես փունջ կոտեմ

Պատրաստման եղանակը

Հավի փափուկ միսը լվանալ սառը հոսող ջրով, չորացնել ևկտրատել 1սմ․ լայնությամբ կտորների։ Ձեթը տաքացնել թավայի մեջ: Հավի կրծքամսի կտորները տապակել երկու կող- մից էլ ձեթի մեջ 2-ական րոպե, մինչև կարմիր կեղևի գոյացումը: Որից հետո կրծքամիսը սառեցնել: Սուր դանակով ավոկադոն կիսել երկու մասի' ընդհուպ միչև կորիզը: Որպեսզի կորի- զը հեռացվի, անհրաժեշտ է ավոկադոյի երկու կեսերը պտտել միմյանց հակառակ ուղղությամբ (ինչպես պճղովի դեղձը): Մաքրել կորիզից և մազմզուկներից:

Նաև կեղևը հանել և երկարությամբ մեկ երկու կեսերն էլ կտրատել 0,5 սմ հաստությամբ: Դրանից հետո կտորները կտրատել նաև լայնքով: Որպեսզի մանրացված ավոկադոն գույնը չփոխի, անհրաժեշտ է ցողել այն կիտրոնի հյութով : Մաքրել նարինջը, հեռացնել կեղևը և սպիտակ նրբամաշկը: Մաքրված նարինջը կտրել կլորիկ շերտերի, որոնք էլ' բաժանել 4 մասի և հեռացնել կորիզները :

Գլուխ սոխը մանրացնել հնարավորինս բարակ օղակների: Միմյանց խառ նել մնա ցած կիտրոնի հյութը կայենյան պղպեղի (կամ կծու պղպեղի), շաքարավազի, աղացած սև պղպեղի և աղի հետ, ավելացնել զեյթունի ձեթ : Խառնել այնքան, մինչև սոուս գոյանա : Այնուհետև խառնել աղցանի բոլոր բաղադրիչ մասերը հավի կրծքամսի հետ, ցողել սոուսով և ամբողջը լավ միախառնել : Կտրատել կոտեմի տերևները և զարդարել աղցանը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m