Լվացք

21.04.2020
Ինչպես սպիտակեցնել սպիտակեղենը դիտվել է 1332

Ինչպես սպիտակեցնել սպիտակեղենը

Սպիտակեղենը սպիտակեցնում են այն դեպքում, երբ այն գորշ կամ դեղին երանգ ունի և լվանալուց հետո անհրաժեշտ չափով չի սպիտակում: Սպիտակեցնելու համար օգտագործում են ջրածնի պերօքսիդ կամ քլորակիր, բայց վերջինս վատ է ազդում գործվածքի վրա:

1 դույլ տաք ջրին (60-70 աստիճան) խորհուրդ է տրվում վերցնել 1-2 ճաշի գդալ ջրածնի 3 տոկոսանոց պերօքսիդ և 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ: Լվացված սպիտակեղենը 15-20 րոպեի ընթացքում ընկղմում են այդ լուծույթի մեջ, լավ խառնում են, որպեսզի սպիտակեղենը հավասարաչափ սպիտակի: Միաժամանակ սպիտակեղենը պետք է լրիվ կերպով ընկղմված լինի հեղուկի մեջ, այլապես գործվածքի տարբեր մասերը անհավասարաչափ կսպիտակեն։

Սպիտակեցումը պետք է կատարել էմալապատ կամ ալյումինե ամանի մեջ: Սպիտակեցումից հետո սպիտակեղենը երկու անգամ պարզաջրում են, մրզում և չորացնում: Ջրածնի պերօքսիդը երկար մնալու դեպքում քայքայվում է, հատկապես լուսավոր տեղում և բաց օդում, ուստի այն պետք է պահել սրվակում , մութ և զով տեղում ։Սպիտակեղենը կարելի է սպիտակեցնել նաև լվացքի հեղուկով ( ժավել ) ։

facebook-m
instagram-m
send-m
search-m