Մաքրություն

09.07.2020
Ինզպես մաքրել ամանեղենի նստվածքը դիտվել է 695

Ինզպես մաքրել ամանեղենի նստվածքը

Ամանեղենի (թեյաման, ինքնաեռ և այլն) նստվածքը մաքրելու համար օգտագործում են ալկալի կամ թթուներ: Ալկալին, բացառությամը ալյումինից, մետաղների վրա չի ազդում, ուստի այն պետք է առաջին հերթին։ Ալկալիով մաքրելիս նստվածքը լավ փափկում է և խոզանակի օգնությամբ հեշտությամբ հեռացվում:

Մաքրելու համար պետք է վերցնել ֆոսֆորաթթվային աղեր (օրինակ' եռանատրիում ֆոսֆատ), որոնց փոշիները պարունակում են «եռանատրիում» և «ֆոսպոր», սակավ դեպքում օգտագործում են լվացքի սոդա:

Եռանատրիում կամ ֆոսպոր վերցնում են 20-40 գր և լցնելով 1 լիտը տաք ջրի մեջ' նստվածք ունեցող ամանի մեջ եռացնում են 1-2 ժամ, որից հետո նստվածքը քերում են և ամանը մաքուր ջրով մի քանի անգամ լվանում: Եթե նստվածքը անմիջապես չի մաքրվում, նույնը կրկնում են 2-3 անգամ:

Թթուներից ամենից հաճախ գործածում են քացախի էսենցիա կամ 8 տոկոսանոց քացախ: Քացախի էսենցիա վերցնում են 1 լիտը ջրին 1-2 ճաշի գդալ: Ջուրը 1-1-30 ժամ եռացնում են, այնուհետև ամանը մաքուր ջրով լվանում: 8 տոկոսանոց քացախ վերցնում են 1 լիտը ջրին' 3-5 ճաշի գդալ: Աղաթթու օգտագործում են հազվագյուտ դեպքերում, որովհետև այն վատ է ազդում մետաղի վրա և բարակ կողեր ունեցող ամանեղենի համար պիտանի չէ։

Պղնձե թեյամանների նստվածքը մաքրելու համար օգտագործում են կաուստիկ սոդայի լուծույթ (1 լիտր ջրին' 10 գr):

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m