Մայրություն

21.07.2020
Ինչու են երկվորյակներ ծնվում դիտվել է 1847

Ինչու են երկվորյակներ ծնվում

Հասկանալու համար, թե ինչու որոշ կանալք երկվորյակներ են ծնում, ընդհանուր հիշենք, թե ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը: Մոտավորապես երկու դաշտանի միջև ընկած ժամանակամիջոցում ձվարաններից մեկում հասունանում է միայն մեկ ձվաբջիջ: Այն ձվարանից ընկնում է որովալնի խոռոչը, որտեղից էլ մտնում է ձվափողի մեջ, ուր ձուն կարող է բեղմնավորվել արական սաղմնային բջիջով: Բեղմնավորվելուց հետո ձվաբջիջը թափանցում է արգանդի խոռոչը, ուր սկսում է զարգանալ մարդկային սաղմը:

Սակայն որոշ դեպքերում միաժամանակ կարող են հասունանալ երկու ձվաբջիջ, որոնք կարող են առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ երկու ձվարանից: Երկու ձվաբջիջն էլ կարող են բեղմնավորվել: Հետագայում սաղմերից յուրաքանչյուրում կզարգանա բոլորովին ինքնուրույն իր, այսպես կոչված, պտղաբշտի ներսում և կապված կլինի մոր ջրգանիզմի հետ իր սեփական ընկերքով:

Երկվորյակներն առաջանում են երկու տարբեր ձվաբջջից, որոնք իրենց հերթին բեղմնավորվել են երկու տարբեր արական սերմնաբջջով: Այդպիսի երկվորյակներն իրար նման են ոչ ավելի, քան սովորական քույր ու եղբայր, և կարող են լինել տարբեր սեռերի: Մասնագիտական լեզվով նրանց անվանում են երկձվանի երկվորյակներ:

Գոյություն ունեն նաև մեկձվանի երկվորլակներ: Դրանք ստացվում են մեկ ձվաբջջի բեղմնավորման հետևանքով: Հազվագյուտ դեպքերում մարդու ձվարաններում կարող են առաջանալ մեծ կորիզով ձվաբջիջներ և կրկնակի կամ նույնիսկ եռակի հավաքածուով, այսպես կոչված քրոմոսոմներ, այսինքն' մարդկային օրգանիզմի բոլոր նշանները կրող մասնիկներ:

Նման անոմալիաներով տարբերվող ձվաբջիջները կոչվում են պոլիպլոիդալին ձվաբջիջներ: Դրան համանման արական սաղմնային բջիջները (սերմնաբջիջները) ևս կարող են, որպես բացառություն, ունենալ կրկնակի հավաքածուով քրոմոսոմներ. այդպիսի դեպքերում դրանք նույնպես կոչվում են պոլիպլոիդալին:

Եթե հանդիպում են պոլիպլոիդալին ձվաբջիջը և պոլիպլոիդային սերմնաբջիջը, ապա բեղմնավորումից հետո այդպիսի ձվաբջջից զարգանում է երկու սաղմ, իսկ հետագայում ծնվում են երկվորյակներ: Երկվորյակների այդ երկրորդ տարատեսակը հանդիպում է ավելի հազվադեպ, քան առաջինը, և այն ստույգ կարելի է ախտորոշել միայն ժննդաբերությունից հետո:

Մեկձվանի երկվորյակները միշտ լինում են միևնույն սեռի կամ երկու տղա, կամ երկու աղջիկ: Նրանք աչքի են ընկնում խիստ արտահայտված նմանությամբ: Սակայն այդ նմանությունը վերաբերում է ոչ միայն նրանց ֆիզիկական նշաններին, այլև հոգեկան հատկություններին, որոնք այդպիսի դեպքերում զարմանալիորեն նման են լինում, լիովին արդարացնելով «երկվորյակ» տերմինը:

Որպես բացառություն, պատահում է նաև երեք, չորս, հինգ և նույնիսկ վեց ժնունդ: Սակալն դրանք շատ հազվագյուտ դեպքեր են։ Մեր երկրում այդպիսի երեխաները և նրանց ծնողները գտնվում են համնդհանուր ուշադրության կենտրոնում, զանազան հասարակական և պետական կազմակերպություններից ստանում են նվերներ և այլն:

Վիճակագրական տվյալներով հաստատված է, որ մոտավորապես 80 ծննդից մի դեպք լինում է երկու, մոտ 7100 երեք, կես միլիոնից' չորս երկվորյակներ:

Բազմապտուղ հղիությունը մեծ մասամբ ախտորոշում է բժիշկը արդեն կանանց հղիին հետազոտե- լիս: Դա, սակայն, հնարավոր է միայն հղիության վերջին ամիսներին: Հազվագյուտ դեպքերում, երբ երկվորյակները արգանդի խոռոչում տեղավորված են կողք կողքի (մեկը առջևում, մյուսը հետևում), բազմապտուղ հղիությունը կանխորոշելը լինում է դժվար մինչև ծննդաբերելը

Եթե ձեզ հետաքրքրում է' երկվորյակներ կծնեք, թե ոչ, հիշեք բժշկության հայտնի կանոնը' երկվորյակներ մեծ մասամբ ծնվում են այն ընտանիքներում, որտեղ կամ հենց ծննդաբերող կինը, կամ նրա ամուսինը, կամ նրանց ծնողներից որևէ մեկը, տատիկը կամ պապիկը ծնել են երկվորյակ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m