Մայրություն

18.06.2020
Ինչպես է որոշվում ծննդաբերության հավանական ժամկետը դիտվել է 3354

Ինչպես է որոշվում ծննդաբերության հավանական ժամկետը

Կնոջ հղիությունը տևում է մոտավորապես 280 օր: Այդ շրջանը համարում են նաև որպես տասը այսպես կոչված լուսնային ամիսներ (լուսնալին ամիսը տևում է 28 օր. խոսքը գնում է այն ժամանակամիջոցի մասին, որն անհրաժեշտ է Լուսնին Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարելու համար):

Ծննդաբերության ենթադրվող ժամանակը կարելի է հաշվել մի քանի եղանակով: Ծննդաբերության ճիշտ օրը որոշել չի կարելի, մենք կարող ենք հաշվել միայն առավել հավանական օրը, որը լիովին ընդունելի է գործնական նպատակների համար: Դրա համար բժիշկը ամենից առաջ պետք է իմանա վերջին ամսականի ժամանակը: Այնուհետև վերջին ամսականի առաջին օրվանից հանում են երեք ամիս և գումարում յոթ օր:

Օրինակ, եթե կնոջ վերջին դաշտանը սկսվել է հուլիսի 8-ին, ապա հաշվարկում են հետևյալ կերպ. հուլիսից հակառակ կարգով հաշվում են 3 ամիս և ստանում են ապրիլ (7-3-4): Այնուհետև ութերորդ օրվան գումարելով դարձյալ յոթ օր, ստանում են 15 (8 + 7 = 15): Հետևաբար, ծննդաբերության հավանական օրը տվյալ դեպքում կլինի ապրիլի 15-ը:

Գոյություն ունեն ծննդաբերության հավանական օրը որոշելու ուրիշ եղանակներ ևս: Այսպես, եթե կինը ճշտորեն գիտի բեղմնավորում տեղի ունեցած օրը, նա կարող է դրան ավելացնել 280 օր: Ստացված օրն էլ կլինի ծննդաբերության հավանական օրը:

Երբ հղիությունը մոտեցել է երկրորդ կեսին, ժննդաբերության հավանական օրը կարելի է որոշել մեկ ուրիշ եղանակով ևս: Ընդ որում հաշվարկը տարվում է այն օրվանից, երբ հղին առաջին անգամ զգում է պտղի շարժվելը: Դա սովորաբար լինում է մոտավորապես հղիության կեսին: Առաջին անգամ ծննդաբերող կինը պտղի շարժումը զգալու առաջին օրվան պետք է գումարի ևս 20 շաբաթ:

Մինչ այդ արդեն ծննդաբերած կանայք ավելի փորձված են և պտղի առաջին շարժումը սովորաբար նշում են 14 օր շուտ, քան առաջնածինները: Այդպիսի կանանց պտուղը շարժվելու առաջին օրվան ավելացնում ենք ևս 22 շաբաթ և այդպիսով որոշում մոտավոր ժամանակը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m