Մայրություն

31.07.2020
Քանի երեխա եք ուզում ունենալ դիտվել է 2413

Քանի երեխա եք ուզում ունենալ

Կիրառելով հակաբեղմնավորման միջոցներ և մեթոդներ, կարելի է ոչ միայն պաշտպանվել անցանկալի հղիությունից, այլ նաև որոշ չափով պլանավորել երեխայի ծնվելու ժամկետները: Դրա համար այն ամուսինները, որոնք ժամանակավորապես չեն ցանկանում երեխա ունենալ, կիրառում են հղիությունից հուսալիորեն պաշտպանող մեթոդներից որևէ մեկը: Երբ նրանք ցանկանան երեխա ունենալ, կդադարեն օգտվել հակաբեղմնավորման միջոցներից:

Հակաբեղմնավորման ժամանակակից միջոցները ամուսիններին տալիս են մեկ հնարավորություն ևս' նրանք կարող են պլանավորել երեխաների թիվն ընտանիքում: Դա նշանակում է, որ նրանք իրենց ցանկացած թվով երեխաներն ունենալուց հետո սկսում են մշտապես կիրառել հակաբեղմնավորման միջոցներ մինչև այն պահը, երբ կինը կորցնում է հղիանալու ընդունակությունը:

Նկատի ունենալով, որ մեր տրամադրության տակ կա հուսալիության տարբեր աստիճան ունեցող հակաբեղմնավորման մեթոդների և միջոցների մեծ հավաքածու, անհրաժեշտ ենք համարում այստեղ դրանց մասին մանրամասն տեղեկություններ տալ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m