Մայրություն

09.06.2020
Կանանց կոնսուլտացիան եվ հղին դիտվել է 1682

Կանանց կոնսուլտացիան եվ հղին

Եթե գինեկոլոգը հաստատում է հղիության առկալությունը, նա նշանակում է հղիին կանոնավոր կերպով կանանց կոնսուլտացիա հաճախելու ժամկետը: Սրանք հիմնական և շատ կարևոր բժշկական միջոցառումներ են, որոնց նպատակը զարգացող պտղի և հղիի առողջության ապահովումն է: Եթե ալդ հաճախումների ժամանակ բժիշկը հղիության ընթացքում հայտնաբերում է որևէ պաթոլոգիա, անհապաղ բուժում են հիվանդությունը:

Կանանց կոնսուլտացիալում կանոնավորապես հետազոտում են հղիի մեզը: Սա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի իմանան երիկամները լավ են աշխատում, թե' ոչ: Բացի դրանից, կանոնավոր կերպով չափում են զարկերակային ճնշումը և արյունը վերցնում են հետազոտման արյան խումբը և ռեզուս-ֆակտորը որոշելու համար: Բժիշկը հղիին տալիս է թոքերի և սրտի ռենտգենյան հետազոտման, ինչպես նաև բերանի խոռոչի ապաքինման համար ստոմատոլոգի մոտ գնալու ուղեգիր:

Այդ հետազոտությունների արդյունքները գրանցում են հղիի քարտի մեջ, որը տալիս են ապագա մոր ձեռքը: Աշխատանքի փորձից մեզ հայտնի է, որ ծննդաբերած, և նույնիսկ չծննդաբերող շատ կանայք շատ են գերագնահատում արյան ռեզուս-ֆակտորի նշանակությունը: Դրա հետ կապված մենք մի փոքր կպատմենք դրա նշանակության մասին:

Մարդու արյունը ըստ իր հատկությունների կարելի է բաժանել չորս տարբեր խմբերի' A, B, AB, O: Սրանք գլխավորապես հաշվի են առնում բժիշկները արյան փոխներարկման ժամանակ, որն իրականացվում է համապատասխանորեն բարդ, գիտականորեն հիմնավորված սկզբունքներով: Մեծ մասամբ հիվանդին արյուն է տալիս դոնորը, որի մոտ արյան խումբը նույնն է:

Անցյալում, նույնիսկ նույն խմբի արյունը ներարկելիս երբեմն, այնուամենալնիվ, առաջանում էին բարդություններ: Ժամանակի ընթացքում մակակա ռեզուս կապկի վրա անցկացրած փորձերի հետևանքով հաջողվեց գտնել այդ երևույթի պատճառը: Ի հիշատակ այդ հաջող փորձերի ժամանակ օգտագործվող կապկի, արյան նոր հատկությունը անվանեցին «ռեզուս-ֆակտոր»:

Եթե հղիի արյան մեջ չկա ռեզուս-ֆակտոր, այն դեպքում, երբ նրա ամուսնու արյան մեջ դա կա, ապա առանձին դեպ- քերում կարող է ստացվել այնպես, որ կնոջ օրգանիզմում զարգացող պտղի արյունը կլինի հոր արյան նման ռեզուս-դրական:

Պտղի արյան այդ ռեզուս-դրականը մոր արյան մեջ կարող է առաջացնել հակամարմիններ, դրանք էլ իրենց հերթին կարող են պտղի էրիտրոցիտների պատճառ դառնալ: Սակայն գործնական փորձերից գիտենք, առաջին հղիության ժամանակ հակամարմիններ երբեմն այն քանակությամբ չեն առաջանում, որպեսզի կարողանան վնասել նորածնին: Այդպիսի իրավիճակներում մենք կնոջը ծննդաբերությունից անմիջապես հետո սովորաբար տալիս ենք հետագա հղիությունների ժամանակ էլ պտղին այդպիսի վտանգ չսպառնացող պրեպարատ:

Բացի դրանից, կանանց կոնսուլդացիայի բժիշկը որոշում է ծննդաբերության հավանական օրը: Այդ օրը որոշելու եղանակը մենք կշարադրենք հետագա բաժնում: Յուրաքանչյուր անգամ կանանց կոնսուլտացիա բժիշկը ստուգում է պտղի վիճակը, իսկ հղիության երկրորդ կեսից սկսած, հսկում է, որ նա դիրք գրավի արգանդի խոռոչում:

Բժիշկը նշանակում է նաև հաջորդ անգամ կոնսուլտացիա հաճախելու օրը: Կոնսուլտացիա հաճախելու բժշկի նշանակած ժամկետի պահպանումը ունի մեծ նշանակություն ինչպես հղիության ընթացքը հսկելու, այնպես էլ աճող պտղի վիճակի համար:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m