Միջատներ

08.05.2020
Ինչպես պայքարել ցեցերի և մոծակների դեմ դիտվել է 1062

Ինչպես պայքարել ցեցերի և մոծակների դեմ

Ամռանը որոշ շրջաններում մոծակները շատանում են։ Ձեր հանգիստը չփչացնելու համար պետք է իմանալ, թե ինչպես կարելի է նրանցից հեշտությամբ ազատվել։ Ամենահուսալի միջոցներից մեկը դիմեթիլֆտալատն է։ Այդ հեղուկից մի քանի կաթիլ կաթեցրեք ձեռքերի ափերին, շփեք մարմնի բաց տեղերը։ Հեղուկը երբեք չպետք է թափանցի աչքերի մեջ։ 2-3 ժամ մոծակները ձեզ չեն անհանգստացնի։

Մեկ բաժակ ջրին ավելացրեք 1 փաթեթ դարչին։ Այդ լուծույթի մեջ եռացրեք թանզիֆի կտորը։ Չորացրած թանզիֆը կարելի է գցել գլխարկի վրա եւ դրանով ծածկել դեմքը կամ թանզիֆը կախել վրանի մուտքի մոտ։ Մոծակները դարչինի սուր հոտը չեն տանում։ Վատ չի օգնում նաեւ անիսոնի յուղը, որը նույնպես քսում են մարմնի բաց մասերին։

Դուք, իհարկե, լսել եք, որ մեկ ցեցը մեկ տարվա ընթացքում կարող է ոչնչացնել 30 կգ բուրդ։ Ցեցը չի խորշում մորթուց, մետաքսից, փետուրից, բամբակից եւ… նույնիսկ սինթետիկ գործվածքներից։ Հասուն ցեցը վտանգավոր չէ, իսկ երբ ձու է դնում, նրանից դուրս են գալիս թրթուրներ, որոնք ամեն ինչ խժռում են։ Կան ցեցերի մի քանի տեսակներ։ Ամենատարածվածը հագուստի ցեցն է, որը փչացնում է բրդյա գործվածքները, գորգերը, մուշտակները։

Դրանք բոլորը սնվում են բրդով, բնական մետաքսով։ Ցեցերի որոշ տեսակն էլ սնվում է ալյուրով, հացահատիկով, երբեմն նաեւ` սինթետիկ կտորներով։ Ցեցերի առաջացումը կանխելու համար ամենից առաջ անհրաժեշտ է բնակարանը շատ հաճախ մաքրել, պարբերաբար փոշեծծիչով մաքրել գորգերն ու փափուկ կահույքը։

facebook-m
instagram-m
send-m
search-m