Երազում բերանի անդամները ՝ վերին ծնոտի ատամները՝ ընտանիքին վերաբերող եղելություններ: Ստորինը՝ ուրիշներին պատահելիք դեպքեր: Բերանի աջ կողմի ատամները ցույց են տալիս տղամարդու, իսկ ձախ կողմինը՝ կնոջ հետ կատարվելիք դեպքեր: Վերին ծնոտի կտրիչ ատամները վերաբերում են մանկությանը, ժանիքները՝ երիտասարդությանը, սեղան ատամները՝ հասուն տարիքին: Ստորին ծնոտի կտրիչ ատամները վերաբերում են գույքերին և կալվածքներին, ժանիքները՝ արժեքավոր իրերին, թանկարժեք զարդերին, սեղան ատամները՝ դրամական հարստության: Այսպիսով, եթե ատամները կամովին ես հանում, ուրեմն քո խելքից ես ընկնում այս կամ այն դրության մեջ, իսկ եթե ուրիշներն են հանում՝ ստիպողաբար ես կրում վերը նշված մեկնությունները: Իսկ եթե իրենք իրենց են ընկնում՝ տեսնողը կրում է երազի հետևանքները և ոչինչ անել չի կարող: Ատամների սովորականից ավելի մեծ լինելը կամ բնական թվից ավելի լինելը՝ ընտանեկան վեճ, երկպառակություն: Բնականից փոքր և քիչ՝ խաղաղություն, գոհություն: Ատամների միանգամից թափվելը՝ տան բաժանում, բուսնելը՝ սիրելիների վերադարձ պատվով, երջանիկ կյանքի վերականգնում: Ատամները ձեռքում բռնելը՝ զավակների մահ, արժեքավոր կորուստ: Սևացածը, փտածը՝ հիվանդություն: Ոսկյա ատամները՝ հիվանդություն, փոքր վնաս հրդեհից, խիստ կարիքավորների համար՝ փայլուն ապագա: Արծաթիցը ունևորների համար՝կործանում, սնանկացում, չունևորների համար՝ ճարպկությամբ, աշխատասիրությամբ դիզված հարստություն: Կապարե, անագե կամ մոմիցը՝ պատիվ, անուն, փայտեն՝ անմիջական մահ:
ԲԵՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Երազների բացատրությունն ըստ ամիսների և օրերի
Լավ օրեր
Հունվար 1. 19.27.31 - Պիտի ուրախանաք:
Փետրվար 7.8.18 - Ձեր ցանկությանը համաձայն պիտի լինի:
Մարտ 3.9.12.14. - Երազներդ ուրիշին մի հայտնեք:
Ապրիլ 5.27. - Կատարվում է ճշմարիտ ձևով:
Մայիս 1.2.4.8.9.14 -Փոքր, բայց լավ բախտ:
Հունիս 3.5.7.9.13.22. - Շուտափույթ իրականացող է:
Հուլիս 2.6.10.23.30. - Լավ արդյունք պետք է ունենա:
Օգոստոս 5.7.10.14.19. -Ուրիշին մի հայտնեք:
Սեպտեմբեր 6.10.15.18.30. - ճակատագիրը ձեզ կպաշտպանի:
Հոկտեմբեր 13.16.23.30. - Ամենքն էլ բարի երազներ են:
Նոյեմբեր 8.13.23.30. - Ձեզ օգտակար պետք է լինի:
Դեկտեմբեր 10.20.29. - Մեծ ուրախություն կպատճառի ձեզ:
Վատ օրեր
Հունվար 13. 3. - Արդյունքը ոչինչ չի տալիս:
Փետրվար 2.10.17.22. - Արդյունք չի ունենալու:
Մարտ 13.19.23.28. - Զգույշ կաց:
Ապրիլ 10.20.29.30. - Վատ նշան է:
Մայիս 10.17 20. - Ապագադ վախեցնող է:
Հունիս 1.20. - Աստված ձեզ օգնական լինի:
Հուլիս 5.13.27. - Ճակատագիրը հակառակ պիտի տնօրինի:
Օգոստոս - 2.13.27.31. - Ոչ մի երազ արդյունք չի տալու:
Աեպտեմրեր 13.16.23.24. - Ձեզ ցավ պիտի պատճառեն:
Հոկտեմբեր 3.9.27. - Լավ չէ:
Նոյեմբեր 6.25. - Երազն առանց արդյունքի է:
Դեկտեմբեր 13.28.31. - Ընտանեկան վիշտ է: