Երազում զգեստ տեսնելը,եթե եղանակին համապատասխան է՝ ուրախություն: Արտառոցը՝ գալիք տխրություն: Զարդերով պատված և ասեղնագործվածը՝ խնդություն, հարգանք: Նորը՝ գործերի ձգձգում: Սպիտակը լավ է միայն կրոնավորների համար, մնացածի համար՝ խռովություն: Կնոջ հագուստ հագնելը դերակատարների համար՝ հաջողություն է, ամուրիների համար՝ ամուսնություն: Ամուսնացած տղամարդկանց համար՝ արիություն: Եթե կնոջ զգեստ ես հագել զվարճանալու համար՝ ոչինչ չի նշանակում: Օտարազգի զգեստը՝ առատություն և առաջադիմություն հեռու երկիր գնալու մտադրություն ունեցողների համար: Մնացածների համար՝ վտանգ գործերում, անխուսափելի կործանում: Բզկտված զգեստը՝ հուսախաբություն, պատրանք: Մետաքսյան՝ նեղություն, հոգսեր: Վրայից գցելը կամ կորցնելը՝ նեղություններից ու դժվարություններից ազատում: Հյուսվածքից թանկագին և ճոխ զգեստը՝ մեծափարթամ, երկարատև ապրելակերպ: Տարօրինակ զգեստը՝ ծաղրի առարկա դառնալ, ձախորդություն, դատ: Կոշտ զգեստը՝ դժվարություն, հոգս, հավանական մահ: Փայտյան՝ խիստ ծանր խոչընդոտներ: Պատռվածը՝ վիրավորվել այնտեղից, որտեղ որ պատռված է: Պատռելը՝ հաջողություն բարեկամների օգնությամբ: Տես նաև «հագուստ»:

ԶԳԵՍՏ
Երազների բացատրությունն ըստ ամիսների և օրերի
Լավ օրեր
Հունվար 1. 19.27.31 - Պիտի ուրախանաք:
Փետրվար 7.8.18 - Ձեր ցանկությանը համաձայն պիտի լինի:
Մարտ 3.9.12.14. - Երազներդ ուրիշին մի հայտնեք:
Ապրիլ 5.27. - Կատարվում է ճշմարիտ ձևով:
Մայիս 1.2.4.8.9.14 -Փոքր, բայց լավ բախտ:
Հունիս 3.5.7.9.13.22. - Շուտափույթ իրականացող է:
Հուլիս 2.6.10.23.30. - Լավ արդյունք պետք է ունենա:
Օգոստոս 5.7.10.14.19. -Ուրիշին մի հայտնեք:
Սեպտեմբեր 6.10.15.18.30. - ճակատագիրը ձեզ կպաշտպանի:
Հոկտեմբեր 13.16.23.30. - Ամենքն էլ բարի երազներ են:
Նոյեմբեր 8.13.23.30. - Ձեզ օգտակար պետք է լինի:
Դեկտեմբեր 10.20.29. - Մեծ ուրախություն կպատճառի ձեզ:
Վատ օրեր
Հունվար 13. 3. - Արդյունքը ոչինչ չի տալիս:
Փետրվար 2.10.17.22. - Արդյունք չի ունենալու:
Մարտ 13.19.23.28. - Զգույշ կաց:
Ապրիլ 10.20.29.30. - Վատ նշան է:
Մայիս 10.17 20. - Ապագադ վախեցնող է:
Հունիս 1.20. - Աստված ձեզ օգնական լինի:
Հուլիս 5.13.27. - Ճակատագիրը հակառակ պիտի տնօրինի:
Օգոստոս - 2.13.27.31. - Ոչ մի երազ արդյունք չի տալու:
Աեպտեմրեր 13.16.23.24. - Ձեզ ցավ պիտի պատճառեն:
Հոկտեմբեր 3.9.27. - Լավ չէ:
Նոյեմբեր 6.25. - Երազն առանց արդյունքի է:
Դեկտեմբեր 13.28.31. - Ընտանեկան վիշտ է: