Առողջություն

24.03.2021
Աղիքների խնդիր դիտվել է 1667

Աղիքների խնդիր

Աղիքների նորմալ աշխատանքի խանգարում ավելի շատ նկատվում է կանանց, քան տղամարդկանց մոտ, հատկապես նրանց, ովքեր ուշադրություն չեն հատկացնում աղիքների աշխատանքին: Ուղիղ աղիքը լցվելու դեպքում օրգանիզմը ցանկություն է ունենում այն դատարկելու, իսկ երբ կինը երկար ժամանակ դրան ուշադրություն չի դարձնում կամ ձգձըգում է դատարկելը, կղանքում եղած ջուրը ուղիղ աղիքում է, իսկ կղանքը դառնում է ամուր և ուղիղ աղիքից շատ դժվարությամբ է դուրս գալիս: Այդ դեպքում կարող են առաջանալ ուղիղ աղիքի պատռվածքներ, և նույնպես այն կարող է դուրս ընկնել, պինդ կղանքի դժվար դատարկվելը կարող է թութք հիվանդության դառնալ:

Փորկապությունը վերացնելու ամենագործուն միջոցը ուղիղ աղիքը կանոնավորապես դատարկելն է: Դրա համար անհրաժեշտ է քեզ սովորեցնել աղիքները դատարկել միևնույն ժամին, ամենից լավ է նախաճաշից կամ ճաշից հետո: Եթե դուք դրան վարժվեք, ապա աղիքները' դատարկելու ցանկությունը կառաջանա ամեն օր: Սկզբունքորեն կարելի է ընտրել օրվա ձեր ցանկացած ժամանակը: Փորկապության դեմ գործուն միջոց են համարվում բանջարեղենը, մրգերը, ինչպես նաև ակտիվ շարժունությունը: Փորկապության դեպքում լավ միջոց է համարվում նաև սոված փորին ընդունած հում կաթը:

Եթե այս բոլոր հասարակ միջոցները չեն ազդում ձեզ վրա,դիմեք բժշկի: Քանի որ այդպիսի դեպքում բժիշկը հաճախ խորհուրդ է տալիս աղիքները լվալ (կամ կլիզմա անել), մենք կպատմենք, թե ինչպես ճշտորեն կատարել այդ պրոցեդուրան:

Աղիքները լվանալու հարմարանքը իրենից է 0,5-1 լ ջրատարողություն ունեցող անոթ: Հեղուկը անոթից ռետինե խողովակի միջով անցնում է ծայրակալը, որի վրա ամրացված է ջրի հոսքը դադարեցնող ծորակ: Նախքան լվացումը փակեք ծորակը: Անոթի մեջ լցրեք 0,5--0,75 լ ջուր: Ջրի ջերմաստիճանը պետք է որոշել ձեռքով: Ապա բացեք ծորակը, բաց թողեք նրանից օդը և նորից փակեք այն:

Անոթը կախեք մահճակալից մոտավորապես 1 մ բարձրությամբ, իսկ ծայրակալին քսեք վազելին: մոմլաթով և ձախ կողքով պառկեք վրան, աջ ծունկը ծալած: Ապա զգուշորեն մտցրեք հետանցքը: Բաց արեք այնպես, որ ջուրը ազատ հոսի: Ընդ որում անհրաժեշտ է հաճախակի և խորը շնչել, լավ է բաց բերանով: Երբ ամբողջ ջուրը կլցվի ուղիղ աղիքը, հանեք և աշխատեք որոշ ժամանակ ջուրը պահել ձեր մեջ, կարելի է փորձել մի քանի րոպե քալլել:

Յուրաքանչյուր կին այս եղանակով կարող է ինքն իրեն կատարել աղիքների լվացում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m