Առողջություն

17.06.2020
Ալկոհոլ խմիչքի միֆերը դիտվել է 539

Ալկոհոլ խմիչքի միֆերը

Ոգելից խմիչքներին անսովոր մեծահասակ մարդու համար մահացու դոզա է 600 գրամ սպիրտը կամ 11/4 լիտր 40 աստիճանանոց օղին: Երիտասարդ օրգանիզմի վրա ալկոհոլը ներգործում է ավելի կործանարար կերպով:

Հարբած մարդուն հոգեկան հիվանդ չեն համարում միայն նրա համար, որ հարբածությունը որոշ ժամանակից հետո անցնում է: Բայց հարբած վիճակը, անկասկած, հոգեկան խանգարում է, թեկուզև կարճատև: Երկար ժամանակ ալկոհոլ գործածելը կարող է հանգեցնել նաև իսկական հոգեկան հիվանդության' այսպես կոչված ալկոհոլային պսիխոզի:

Հատուկ հետազոտություններով հաստատվել է, որ ալկոհոլը խիստ կերպով իջեցնում է մարդու աշխատունակությունը, ճշտությունը, ջերմաստիճանի զգացողությունը, թուլացնում հոտառությունը, իջեցնում լսողության նրբությունը:

Բավականին լայնորեն տարածված է այն կարծիքը, որ իբր թե ոգելից խմիչքները ախորժակ են գրգռում: Այս կարծիքը հիմնված է այն բանի վրա, որ շատերն իրենց վարժեցնում են ճաշից առաջ խմելուն և նրանց մոտ մշակվում է պայմանական ռեֆլեքս, այսինքն' ախորժակը բացվում է միայն ոգելից խմելուց հետո։ Բայց հասկանալի է, որ դա մարսողական օրգանների աննորմալ վիճակ է, երբ առանց օղու ախորժակ չկա կամ ախորժակն ընկած է: Մինչդեռ ապացուցված է, որ ալկոհոլի դեպքում ստամոքսը կորցնում է սննդի տեսակին համապատասխանող քանակով ու բաղադրությամբ հյութ գոյացնելու իր հատ կությունները:

Մոլորության վրա է հիմնված նաև այն կարծիքը, թե իրը ալկոհոլը տաքացնում է: Դա պարզապես զգացողության խափկանք է: Ճիշտ է, խմած մարդու արյունատար անոթները լայնանում են, մաշկը կարմրում է և նա տաք է զգում: Բայց հենց անոթների լայնանալու պատճառով էլ մաշկն ավելի շատ ջերմություն է արտադրում և խմածի ջերմաստիճանը 1-2 աստիճանով իջնում է: Անխնողայաբար ծախսելով իր ջերմաստիճանը, խմած մարդը շուտով սկսում է մրսել և սառնամանիքի ժամանակ շուտ է սառչում:

Ալկոհոլով որոշ ժամանակ անց մեծ մասամբ առաջանում է բոլորին հայտնի խումհարության երևույթը, երբ մարդու տրամադրությունն ընկած է լինում, գլխացավ, գլխապտույտ է ունենում, զգում է ընդհանուր թուլություն, բերանի վատ համ, ծարավ, փորացավ, սրտախառնուք: Խումհար հաճախ փսխում է, կորցնում աշխատելու հետաքրքրությունը կամ աշխատունակությունը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m