Առողջություն

08.05.2020
Ալկոհոլ խմիչքների ազդեցությունը դիտվել է 443

Ալկոհոլ խմիչքների ազդեցությունը

Մարդիկ ոգելից խմիչքներ սկսել են գործածել դեռևս հնագույն ժամանակներից, երբ նկատեցին խմորված խաղողի հյութի, մեղրի, տնական գարեջրի արբեցնող ներգործությունը:

Ոգելից խմիչքներ խմելուց հետո սկսված հոգեվիճակի փոփոխությունը, ուրախ և անհոգ տրամադրությունը մարդկանց հրապուրեցին և աստիճանաբար նրանց մեջ հակում զարգացրին ալկոհոլ գործածելու նկատմամբ:

Մինչև XV դարը մարդիկ գիտեին պատրաստել միայն խաղողի գինի, արբեցնող մեղր և հացի գարեջուր: Սրանից մոտ 500 տարի առաջ սովորեցին պատրաստել նաև սպիրտ, որից հետո հանդես եկան նաև թունդ ոգելից խմիչքներ:

Բայց կապիտալիզմի օրոք ալկոհոլը դարձավ մարդկության, հատկապես աշխատավոր մասսաների չարիքը: Բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության դաժան շահագործումը, նրանց կենցաղային ծանր պայմանները, գործազրկության մշտական սպառնալիքը նպաստում էին այն բանին, որ աշխատավորները հաճախ ալկոհոլի մեջ էին որոնում իրենց տառապանքների թեթևացումը:

Ալկոհոլը մի թույն է, որն սպանում է ամեն կենդանի բան: Օրինակ, եթե ջրով լցված մի շշի մեջ գցենք ցորենի հատիկներ, դրանք այնտեղ կաճեն: Բայց եթե շշի մեջ մեկ կաթիլ սպիրտ լցնենք, ապա ծիլերը կոչնչանան: Սպիրտի թունավորող հատկություններն օգտագործում են վերքերը և զանազան վարակները ախտազերծելու համար, քանի որ սպիրտն սպանում է միկրոբները: Ալկոհոլը մարդկանց հյուսվածքներից ագահաբար կլանում է ջուրը, սպիրտը, գրգռում և կարմրացնում է մարդու մաշկը, լորձաթաղանթները, կարծես այրում է դրանք: Երկարատև գրգուման դեպքում զարգանում է խրոնիկական բորբոքում և օրգանների այլասերում:

Ալկոհոլը արագորեն ներծծվում է արյան մեջ և ներթափանցում մարմնի բոլոր օրգանները: Բայց նա հատկապես ուժեղ է ներգործում ներվային սիստեմի վրա, խախտում է ներվային բջիջների նորմալ աշխատանքը և ամենից առաջ' գլխուղեղի կեղևի բարձրագույն կենտրոնները, թուլացնում կեղևի արգելակող գործունհությունը: Դրա հետեվանքով առաջին հերթին խախտվում են գլխուղեղի ամենաբարձր ֆունկցիաները' սեփական արարմունքների վերահսկումն ու քննադատական վերաբերմունքը: Օրինակ, հարբածը, նույնիսկ ոչ շատ խմած մարդը, չի գիտակցում իր արարքների հետևանքները, անուշադիր է դառնում շրջապատի նկատմամբ:

Ալկոհոլը նարկոզային թույն է: Խմելուց հետո առաջացած գրգռման ժամանակաշրջանից հետո սկսվում է հոգեկան ֆունկցիաների ճնշվածությունը, ընկնում է կամային զգացողությունը, և մարդն ընկղմում է խոր քնի մեջ, ինչպես էֆիր, քլորոֆորմ կամ մորֆին շնչելու դեպքում: Ալկոհոլի դոզան մեծ լինելու դեպքում, նարկոզների ներգործության նման, խոր քունը վերածվում է մահվան' շնչական կենտրոնների պարալիզի պատճառով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m