Առողջություն

23.05.2020
Ալկոհոլի վնասակարությունը դիտվել է 1047

Ալկոհոլի վնասակարությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խմողների մեջ մահացությունը երեք անգամ ավելի է, քան չխմողների մեջ: Բացի այդ, փողոցում և այլ վայրերում դժբախտ պատահարների, տրանսպորտի վթարների ու մարդկանց խեղումների մեծ մասը առաջանում են հարբեցողությունից:

Ալկոհոլը վնասակար ազդեցություն է թողնում նաև ժառանգների վրա: Ներթափանցելով մարդու բոլոր օրգանները, ալկոհոլը չի խնայում նաև սեռական օրգանները, թունավորում է տղամարդկանց սերմնային մարմնիկները և կանանց հյուսվածքները:

Ալկոհոլը հատկապես կործանարար կերպով է ազդում երեխաների օրգանիզմի վրա: Նույնիսկ շատ քիչ ալկոհոլ դեպքում էլ թույլ են աճում, շուտ են վարակվում վարակիչ հիվանդություններով, հասակի և մտավոր զարգացումը արգելակվում է: Հաճախ նրանք տառապում են ընկնավորության նոպաներով:

Ասում են, եթե «շնորհքով խմես», ապա ոգելից խմիչքները չեն վնասի: Իհարկե, շատ մարդիկ կան, որոնք խմում են, բայց հարբեցող չեն դառնում: Բայց դա ամենեվին էլ չի նշանակում, թե նրանք առողջ են: Ալկոհոլով իրենց օրգանիզմը թուլացնելու հողի վրա նրանք ենթարկվում են այս կամ այն հիվանդությամբ ավելի շուտ հիվանդանալու վտանգին, քան չխմողները: Զափավոր խմողները ավելի դանդաղ ու աստիճանաբար, իսկ այդ պատճառով էլ իրենց համար աննկատելիորեն, վնասում են օրգանիզմը, իսկ ոչ-չափավոր խմողները արագորեն են խախտում իրենց առողջությունը:

Չափավոր խմողների մասին կարելի է ասել հետևյալը: Նրանք իրենց կյանքի առաջին կեսն ապրում են այն բանի համար, որ փչացնեն երկրորդ կեսը: Իրենց ծաղկման տարիներին այդ մարդիկ սկսում են զգալ այս կամ այն հիվանդագին երևույթը: Օրինակ, մտավոր էներգիայի թուլացում, շնչարգելություն, սրտի գործունեության խանգարում, գլխացավ, անքնություն, ախորժակի անկում կամ կորուստ և այլն: Նրանք այդ բոլորը վերագրում են գերհոգնածությանը, անախորժություններին, տարիքին, չհամարձակվելով ընդունել, որ այդ հիվանդագին երևույթների իսկական պատճառը ալկոհոլն է:

Ի վերջո, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ չափավոր խմողները չեն կարող չդառնալ ոչ-չափավոր խմողներ, ալկոհոլիկներ: Ժողովրդական առածն ասում է. «Գետերն սկիզբ են առնում աղբյուրներից, իսկ հարբեցողությունը' ընպանակից»։

Այսպիսով, գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ ոգելից խմիչքները թունավորելով ու թուլացնելով օրգանիզմը, հանգեցնում են հիվանդացումների և մահացության ավելացմանը, ցածրացնում են ֆիզիկական ամրությունը, խախտում են առողջությունը, սպանում են մարդու ստեղծագործական ընդունակությունները և կրճատում բնակչության խմող մասի աշխատունակությունն ու կյանքի տևողությունը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m