Առողջություն

01.07.2020
Արևահարություն և ջերմահարություն դիտվել է 996

Արևահարություն և ջերմահարություն

Սաստիկ շոգ օրերին առանց գլխարկի արևի տակ երկար մնալու դեպքում կարող է առաջանալ արևահարություն: Դրա նշաններն են' ուժեղ գլխացավը, սրտախառնուքը և փսխոցը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Գլխի մեջ արյան ուժեղ ներհոսի հետևանքով երեսը խիստ կարմրում է:

Մարմինը խիստ տաքանալու դեպքում երբեմն առաջանում է նաև ջերմահարություն: Դա պատահում է, երբ մարդիկ տաք, առանց քամու օրերին օդի բարձը խոնավության պայմաններում շատ են քայլում կամ, երբ գտնվում են չափազանց տոթ շենքում: Այս դեպքում էլ տուժածի մոտ նկատվում է ուժեղ գլխացավ, սրտախառնուք, փսխոց. նա դառնում է ալարկոտ, շնչառությունն արագանում է, նկատվում է ուժեղ քրտնոտություն, սրտի խփոցներ:

Ծանր դեպքերում կարող է տեղի ունենալ գիտակցության կորուստ' մարդն ընկնում է, նրա դեմքը գունատվում է, շնչառությունը դառնում է մակերեսային, մաշկը' չոր: Այս դեպքերում տուժածին պետք է անմիջապես տեղափոխել զով տեղ, պառկեցնել ստվերում կամ ծածկի տակ այնպես, որ գլուխն ավելի բարձր լինի մարմնից, վրան ջուր ցանել, արձակել հագուստի կոճակները, թրջել ու կուրծքը: Եթե շնչառությունը չի նկատվում կամ թույլ է, ապա կատարել արհեստական շնչառություն և կանչել բուժաշխատողին:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m