Առողջություն

06.06.2020
Առողջ ապրելակերպ դիտվել է 583

Առողջ ապրելակերպ

Թարմ օդում ակտիվորեն հանգստանալը (1-1,5 ժամ) նշանակում է' զբոսնել, խաղալ վոլեյբոլ, թենիս, լողալ, թիավարել, իսկ ձմռանը' դահուկներով, չմուշկներով զբոսնել, գարնանն ու ամռանը գնալ քաղաքից դուրս' այգիները և այլ տեսարժան վայրեր:

Այս բոլոր զբաղմունքները, չափավոր լարվածության դեպքում, օգտակար են միջին տարիքի և մեծահասակ մարդկանց համար: Երիտասարդներին, բացի այդ, խորհուրդ է տրվում զբաղվել մեծ լարում պահանջող զբաղմունքներով' փոքր տարածության վրա, ցատկ երկարությամբ, ցատկ բարձրությամբ, սկավառակի նետում, լող, բասկետբոլ, ֆուտբոլ, հոկեյ, ակադեմիական թիավարությում, հեծանիվային սպորտ, սպորտային ակրոբատիկա և այլն:

Ճաշի ընդմիջումներին ազատ մնացած ժամանակը ավելի լավ է անցկացնել ոչ թե շենքի ներսում, այլ թարմ օդում զբոսնել, խաղալ և այլ շարժական խաղեր:

Վարժությունների ամենապարզ և տարածված ձևը քայլքն է։ Հետիոտն զբոսանքները խորհուրդ է տրվում սկսել փոքր տարածությունից (1,5-3 կմ) և դրանք կատարել շաբաթական 3-4 անգամ: Ճիշտ շնչառություն ունեցող մարդիկ 2 ամսվա մարզումներից հետո պետք է երկարացնեն այս զբոսանքները կամ զբոսանքի ժամանակ կատարեն կարճատև արագացրած քայլք: Այս դեպքում սկզբնական շրջանում շնչառությունը սովորաբար լինում է մակերեսային, երբեմն նկատվում է շնչարգելություն, պուլսն արագանում է և այլն

Ուստի ամեն մեկը պետք է ինքնավերահսկման միջո-ցով մշակի ճիշտ շնչառություն, քանի որ դա ենթակա է մեր կամքին: Օրինակ' եթե ներշնչման փուլը սկսվում է 2 քայլից, ապա արտաշնչման փուլը պետք է սկսվի 3 քայլից: Դրա շնորհիվ շնչառությունը բարելավվում է, դառնում է ավելի խորը և ոչ արագ:

Զբոսանքների ժամանակը կարելի է զուգորդել աշխատանքի գնալու և վերադառնալու քայլքի հետ, լիովին կամ մասնակիորեն հրաժարվելով փոխադրական միջոցներից: Մեծահասակներին խորհուրդ է տրվում զբոսնել քնելուց 1 - 2 ժամ առաջ: Ֆիզիկական վարժությունները լավ է ջրային պրոցեդուրաներով (վաննա, ցնցուղ, շփում): Դա վերացնում է հոգնածությունը, է հաղորդում և բարձրացնում տրամադրությունը:

Ամենշաբաթյա ակտիվ հանգիստը: Հանգստյան օրերին պետք է 6-8 ժամ հատկացնել քաղաքից դուրս ճանապարհորդելուն: Գարնանն ու ամռանը կատարել երկարատև հետիոտն զբոսանքներ, իսկ ձմռանը' դահուկավարել, չմշկավարել: Բանջարանոցում, այգում, դաշտում աշխատելը, ինչպես նաև այլ ֆիզիկական բեռնվածությունը բարերար ազդեցություն են ունենում մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց վրա։

Ամռանը հանգստի լավ ձև է մերձքաղաքային զբոսավայրեր գնալը (օդային, արևի վաննաները , լողը, մրգեր, հատապտուղներ հավաքելը, մաքուր օգում քնելը)։ Մերձքաղաքային զբոսանքներ պետք է կատարել ամեն հանգստյան օր, անկախ եղանակից:

Ամենամյա ակտիվ հանգիստը: Այս դեպքում մեծահասակ մարդիկ պետք է զբաղվեն տուրիզմով, ձկան որսով, որսորդությամբ, թիավարությամբ, լողով, դահուկային արշավով: Առողջության վրա հատկապես բարերար ազդեցություն է թողնում բարձր տուրիզմը և ալպինիզմը: Երիտասարդների համար ամենամյա արձակուրդի ժամանակ օգտակար ամենօրյա հանգստի բոլոր ձևերը, հատկապես մաքուր օդում մնալու հետ կապված ձևերը:

Այն անձինը, որոնց աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում կապված է ֆիզիկական մեծ և ներվային լարվածության հետ, ամենամյա հանգստի առաջին 10 -12 օրերին ռեժիմի մեջ խորհուրդ է տրվում մտցնել միայն կարճատ (1,5-2 ժամյա) զրոսանքներ, ոչ երկարատև վոլելբոլի, ձկնորսություն (բայց բոլորն էլ առանց հոգնելու և լարվածության), հատկապես քնել մաքուր օդում։

Քիչ շարժուն ապրելակերպ ունեցող և սիստեմատիկաբար ֆիզիկական վարժություններով չզբաղվող անձինք պետք է հատուկ խնամքով ընտրեն ակտիվ հանգստի ձևերն ու միջոցները, նկատի ունենալով իրենց տարիքն ու առողջական վիճակը: Այն անձինք, որոնք նոր են սկսել կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարել, պետք է խորհրդի համար դիմեն բժշկի։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m