Առողջություն

21.06.2020
Արյունահոսություն դիտվել է 846

Արյունահոսություն

Մարդու ամբողջ մարմինը պատած է անհամար այունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ, իսկ դեպի սիրտն արյուն մղող անոթները' երակներ: Ամենանուրբ արյունատար անոթները կոչվում են մազանոթներ:

Ամեն մի արյունահոսություն արդյունք է արյունատար անոթների վնասվածքի: Առօրյա կյանքում ամենից հաճախ վնասվում են փոքր անոթները. օրինակ, կարող է կտրվել մատը, ծակվել մատը կամ ոտքը: Այսպիսի աննշան արյունահոսությունը սովորաբար դադարում է ինքնիրեն' արյունը մակարդվում է, գոյանում է թանձրուկ, որը խցանում է վիրավորված անոթը: Այս դեպքերում կարելի է սա հմանափակվել վերքի շուրջը յոդ քսելով: Վատ չի լինի, եթե վերքը կապվի վիրակապով կամ սպիտակ, մաքուր կտորով, որպեսզի վերքը չկեղտոտվի:

Զարկերակը վնասվելու դեպքում վերքից ընդհատվող շիթի ձևով խփում է բաց կարմիր արյուն, իսկ երբ փնասվում է երակը, ապա արյունը լինում է մուգ կարմիր գույնի և արտահոսում է միահավասար շիթով, ավելի փոքր ճնշման տակ:

Զարկերակային արյունահոսությունը ամենից վտանգավորն է և երբեմն առաջին օգնություն ցույց տալու արագությունից է կախված տուժած մարդու կյանքը: Այս դեպքում առաջին հերթին պետք է ձգտել կանգնեցնել արյունահոսությունը: Դա արվում է հետևյալ կերպ:

Ոչ ուժեղ արյունահոսության դեպքում երբեմն բավական է ճնշող վիրակապ դնելը: Դրա համար վերքին կիպ սեղմում են ախտահանված նյութ (մաոլույից տամպոն կամ բինտի մեջ փաթաթված մի կտոր բամբակ) և ամուր կապում են վերքը: Այդպիսի վիրակապ չի կարելի դնել, եթե վերքի մեջ կա սուր օտարածին մարմին' ապակու, մետաղի կտոր, կամ և թե վերքը գտնվում է ջարդված ոսկորի վրա:

Ուժեղ արյունահոսությունը կարելի է ժամանակավորապես դադարցնել համապատասխան արյունատար անոթը ձեռքով ոսկորի վրա սեղմելով (զարկերակը պետք է սեղմել վերքի վերևից, այսինքն' բնին մոտ, իսկ երակը' ներքևից): Սակայն արյունատար երակը երկար ժամանակ ձեռքով սեղմելը հոգնեցուցիչ է: Այդ պատճառով այս միջոցին կարելի է դիմել միայն առաջին օգնության սկզբի մի քանի ըոպեների ընթացքում:

Ձեռքի կամ ոտքի զարկերակի ուժեղ արյունահոսությունը կանգնեցնելու համար հարկավոր է վերքից մի քիչ վերև պինդ կապել ոտքը կամ ձեռքը: Այդ դեպքում կապելու համար օգտագործում են հատուկ պատրաստված ռետինե լարան (ժգուտ), իսկ եթե լարան չկա' սրբիչ, վիրակապ, թաշկինակ և այլն: Լարանը չպետք է շատ խիստ ձգել, այլ այնքան' մինչև որ դադարի արյունահոսությունը:

Եթե որպես լարան օգտագործվում է ոչ առաձգական նյութ, ապա պետք է այն կապել ազատորեն, վերցնել մի կտոր, անցկացնել կապի միջով և այնքան ոլորել, որ կապի օղակը մի լավ սեղմվի և դադարեցնի արյունահոսությունը: Որպեսզի փայտիկը ետ չոլորվի, այն ամրացնում են վնասված ձեռքին կամ ոտքին ։

Լարանը կամ ոլորվածքը չի կարելի դնել մերկ մարմնի վրա. հարկավոր է գրանց տակը դնել վիրակապ, թաշկինակ, վզի շարֆ կամ այլ կտոր:

Ձեռքը կամ ոտքը չի կարելի լարանով ձգված պահել երկու ժամից ավելի, քանի որ դա կարող է պատճառ դառնալ հյուսվածքների մահացմանը և նույնիսկ պարալիզի առաջանալուն: Հարկավոր է' ինչքան հնարավոր է, հիվանդին շուտ հասցնել բուժհիմնարկ և հայտնել բժշկին, թե երբ է դրված լարանը:

Լինում է նաև ներքին արյունահոսություն: Ներքին (որովայնի, կրծքի) արյունահոսության բնորոշ հատկանիշներ են' դեմքի գունատությունը (առաջիև հերթին շրթունքների), սառը քրտինքը, հևոցը, հորանջելը, վերջավորությունների սառելը, գլխապտույտը, ընդհանուր ծուլությունը, ծարավը, ուշագնաց վիճակը: Այս դեպքում հարկավոր է շտապ կարգով բժիշկ հրավիրել կամ հիվանդին զգուշորեն տեղափոխել բուժհիմնարկ:

Քթի արյունահոսություն առաջանալու դեպքում հարկավոր է տուժածին նստեցնել գլուխը ետ պահած դիրքով, նրա քթարմատին դնել սառը կոմպրես կամ կտորի մեջ փաթաթված սառույցի կտոր, ձյուն:

Չպետք է թույլ տալ, որ հիվանդը քիթը մաքրի և սառը ջուր քաշի քթի մեջ, քանի որ այս դեպքում արյան թանձրուկները, որոնք փակում են վնասված արյունատար անոթները, քայքայվում են, և արյունահոսությունը վերսկսվում, ուժեղանում է: Եթե վերը նշված եղանակով հնարավոր չի լինում կանգնեցնել արյունահոսությունը, ապա հարկավոր է անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ հիվանդին տեղափոխել հիվանդանոց:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m